Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Ի՞նչ գիտի Միքայել Մինասյանը 2008թ. մարտի 1-ի մասին

Այս օրերին Մայր Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը փորձում է «ակտիվ հեռավար» քաղաքականությամբ զբաղվել՝ պատմելով իր հանդիպումների և ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին։ Ճիշտ է՝ այդ հանդիպումների հարցով իրավապահները դեռ կզբաղվեն, բայց հայ հանրությունը, թերևս, դեմ չի լինի, որ Միքայել Մինասյանը նաև պատմի 2008թ. մարտի 1-ի մասին, քանի որ, դատելով «Վիկիլիքսի» արխիվից, նա պետք է քաջատեղյակ լինի թե՛ այդ ժամանակվա նախագահական ընտրություններում կատարվածից, թե՛ խաղաղ ցուցարարների դեմ տեղի ունեցած սպանդից։

Այդ մասին վկայում է 2008թ. փետրվարի 26-ին Միքայել Մինասյանի և ԱՄՆ դիվանագետների հանդիպման մասին պատմող զեկուցագիրը։ Վերջինիս հեղինակը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն էր, որի կարծիքով՝ Մինասյանը հանդիպումը նախաձեռնել էր, որպեսզի հասկանան ամերիկացիների տրամադրությունները ընտրական և հետընտրական պրոցեսների մասին, ինչպես նաև համոզեն, որ Վաշինգտոնը պաշտոնապես շնորհավորի Սերժ Սարգսյանին։ Այս հանդիպման ժամանակ Միքայել Մինասյանը ջանք չի խնայել՝ համոզելու ամերիկացիներին, որ Սերժ Սարգսյանը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Հայաստանի օլիգարխներից, և եթե Վաշինգտոնը շնորհավորի Սարգսյանին, ապա վերջինիս կազատի «նախկին թալանչի բարոնների» կախվածությունից։

Ըստ ԱՄՆ դիվանագետի՝ երբ իրենք հանդիմանել են իշխանություններին ընտրական ապօրինությունների ու ձերբակալությունների համար՝ Մինասյանը մեծ մասամբ համաձայնել է հնչած գնահատականների հետ՝ միաժամանակ նշելով, որ դրանց պատասխանատուն ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ օլիգարխները և Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի ազատության համար այսօր մտահոգ Մինասյանը Մարտի 1-ից երեք օր առաջ բացատրում էր, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է արդար ու թափանցիկ ընտրություններ ունենալու համար, մինչդեռ, «Քոչարյանը ուժեղ նախագահ է և ինքն է ամեն ինչ ղեկավարում, և Սարգսյանի ազդեցությունը նրա վրա սահմանափակ է»։ Փաստորեն, Միքայել Մինասյանն օտարների առաջ սևացնում էր Ռոբերտ Քոչարյանին և կեղծված ընտրությունները վերագրում հենց նրան։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ օրինականության և ժողովրդի մասին այսօր խոսող Մինասյանը ժամանակին չի օգնել իրավապահ մարմիններին՝ բացահայտելու քվեարկության ժամանակ տեղի ունեցող ապօրինությունները, եթե օտարների առաջ դրանք փութաջանորեն կապել է Ռոբերտ Քոչարյանի «ուժեղ նախագահ լինելու ու նրա վրա Սերժ Սարգսյանի սահմանափակ ազդեցության հետ»։

Ավելին՝ Մինասյանը դիվանագետների առաջ պատռել է նաև իրենց իշխանության հենարանը հանդիսացող օլիգարխների դիմակը։ Ըստ նրա՝ քվեարկության օրը կեղծիքներ արվել են օլիգարխների հրահանգով, որոնք տեղերում ոչ մեկին չէին ենթարկվում և օժտված հին մտածողությամբ՝ քվեարկության օրը վարվել են իրենց ուզածի պես՝ սխալմամբ կարծելով, թե լավություն են անում Սերժ Սարգսյանին։ Միքայել Մինասյանն ամերիկացիներին հորդորել է շնորհավորել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս կախված չմնա օլիգարխներից և օրենքի իշխանություն պարտադրի նրանց։ Նա նշել է, որ հակառակ պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու ապավինել այդ մարդկանց աջակցությանը։ Այստեղ բազում հարցեր են ծագում՝ նկատի ունենալով Մարտի 1-ի իրադարձություններին օլիգարխների մասնակցության հանգամանքը։ Մինասյանի խոսքերից դատելով՝ իշխանությունն այդ օրերին մնացել էր կա՛մ օտարերկրացիների, կա՛մ օլիգարխների հույսին, իսկ հաջորդ օրերի իրադարձությունները տալիս են նաև այն հարցի պատասխանը, թե ինչպես տեղի ունեցավ Մարտի 1-ը։

Հետևաբար՝ Միքայել Մինասյանն ազնիվ կգտնվի, եթե սկսի իր պատմությունները հենց այդ օրերի իր հանդիպումներից ու տիրապետած տեղեկությունների հրապարակումից՝ պատասխանելով մի քանի կարևոր հարցերի. «ուժեղ» նախագահ Քոչարյա՞նն էր պատասխանատու ընտրությունների կեղծման համար, թե՞ օլիգարխները, ովքե՞ր էին այն օլիգարխները, որոնց իրենք պարտք էին մնացել, ինչպե՞ս պատահեց, որ, իր իսկ խոստովանությամբ, Սերժ Սարգսյանն ամեն առավոտ ոստիկանության պաշտոնյաներին հիշեցնում էր, որ ցանկացած խնդիր նրանց անձնական պատասխանատվության տակ է, բայց Մարտի 1-ին լույսը չբացված՝ քնած ցուցարարների վրա հարձակում տեղի ունեցավ։ Հարցերի շարքը կարելի է անվերջ շարունակել, թեև համոզված կարելի է պնդել, որ Մինասյանը երբևէ չի անդրադառնա այս պատմություններին, քանի որ այդպիսով կբացահայտի, թե ինչպես է պաշտպանել ընտրությունների կեղծումը և ժողովրդի իշխանության խլումը ապօրինի եղանակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում