Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Կենտրոնում անշարժ գույքի վարձակալության գները 50 տոկոսով նվազել են, շուկայում գնանկում է սպասվում

Հաշվի առնելով տնտեսական ներկա միտումները, համավարակով պայմանավորված փակ սահմանները՝ կանխատեսվում է, որ 2020 թվականին անշարժ գույքի գները 30 տոկոսով կնվազեն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։

«Ընդհանուր շուկան իմ պատկերացրածից ավելի ակտիվ է, բայց գների նվազում աստիճանաբար արդեն կա։ Ճիշտ է, քիչ-քիչ, բայց երևի մարդիկ հոգեբանորեն դրան հարմարվելու կարիք ունեն։ Օրինակ՝ մենք մի քանի գործարք ենք կատարել, երբ կառուցապատողից բնակարան են գնել, գումարի մի մասը պարտք են մնացել, պետք է վերջում վճարեին, չեն կարողացել, ստիպված բնակարանն ավելի էժան գնով վաճառել են։ Հաշվի առնելով տնտեսական ներկա միտումները, համավարակով պայմանավորված փակ սահմանները՝ կանխատեսվում է, որ 2020 թվականին անշարժ գույքի գները 30 տոկոսով կնվազեն»,- ասաց գործակալության տնօրենը։

Դանիելյանի խոսքով՝  Երևանի Կենտրոն համայնքի բնակարանների վարձակալության գներն արդեն իսկ 50 տոկոսով նվազել են։ «Վարձակալության շուկայում թանկարժեք բնակարանները հիմնականում վարձակալում էին զբոսաշրջիկները։ Այդ բնակարանները կես գին են դարձել։ Իսկ ցածր արժեք ունեցող բնակարանները հիմնականում վարձակալում էին ուսանողները։ Դրանք ևս հիմա դատարկ են, քանի որ ուսանողներ չկան, դասեր չկան։ Վարձակալության շուկայում ընդհանուր 50 տոկոսով նվազում կա»,- մանրամասնեց ոլորտի մասնագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Երևանում թանկարժեք բնակարանները հիմնականում գնում էին Սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև զբոսաշրջիկները։ Այդ առումով ևս խնդիր է առաջացել։ «Առհասարակ հիմա, քանի որ տուրիստական ոլորտը գոյություն չունի, ռեստորանները, հյուրանոցները, վարորդները, բազմաթիվ ճյուղեր չեն աշխատում։ Զբոսաշրջիկները շատ մեծ դրամական ներհոսք էին ապահովում։  Մեր տնտեսության մոտավոր 15-20 տոկոսն իրենք էին ապահովում։ Հիմա դա չկա։

Այդքան մարդ գործազուրկ է դարձել։ Շղթայական ռեակցիայով այդ մարդիկ էլ ստացած գումարները ծախսում էին այլ ոլորտների վրա։ Հետևաբար գումար չեն ստացել, չեն ծախսելու այլ ոլորտներում։ Այսինքն՝ դրանք ևս տուժելու են»,- ընդգծեց Վահե Դանիելյանը։

Այս համատեքստում խնդիր է առաջացել նաև Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման առումով, արտագնա աշխատանքի մեկնողները Հայաստանում են, գումարներ չկան։ «Այսքանով հանդերձ՝ այս տարի գյուղատնտեսությունը կզարգանա։ Դրական միտումներ էլ կլինեն։ Պարենային անվտանգության խնդիրները կլուծվեն։ Շատ մարդիկ, ովքեր Ռուսաստանում պետք է աշխատեին, հիմա արդեն իրենց քաղաքներում, գյուղերում են աշխատելու։ Ծառ են տնկում, հողեր մշակում։ Բայց գլոբալ առումով մեր տնտեսությունը շատ կտուժի»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։

Վահե Դանիելյանը, բերելով ԱՄՆ օրինակը՝ կառավարության կողմից տնտեսության մեջ խոշոր գումարների ներարկումը, նշեց՝ Միացյալ Նահանգներում երկրորդ եռամսյակի համար տնտեսական անկումը կանխատեսվում է 11 տոկոս. «Եվ ընդհանրապես, համաշխարհային տնտեսական անկումը կանխատեսվում է մոտ 5 տոկոս։ Իսկ մեր երկիրը շատ ավելի քիչ ռեսուրսներ ունի, պարզ է, որ մենք ավելի շատ ենք տուժելու»։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ներկա իրավիճակն իր շղթայական ազդեցությունը կունենա նաև կառուցապատման, շինարարական ծավալների վրա։

«Միանշանակ շղթայական ձևով ամեն ինչ տարածվելու է։ Ոչ միայն անշարժ գույքի ոլորտը, գրեթե բոլոր ոլորտները տուժելու են. ակնհայտ է, որ կտուժեն շինարարության, կահույքագործության, շինանյութի վաճառքի և այլ ոլորտներ։ Շատերն իմ կանխատեսումներին վատ են վերաբերվում, բայց հաճույքով չեմ ասում։ Մարդ պետք է ռեալ գնահատի իրավիճակը, հասկանա, պատրաստվի ու կանխատեսի, թե ինչ կլինի հետագայում, որպեսզի մինիմալ վնասներով դուրս գանք։ Մարդիկ կան, որոնք մտածում են՝ եթե շատ ասեն, թանկանալու է, բայց դա ասելով չէ»,- շեշտեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ անշարժ գույքի ոլորտում այսօր արդեն իսկ նկատվում են փակված ընկերություններ։ «Այո, արդեն կան ընկերություններ, որոնք փակվել են կամ փակման շեմին են։ Մեր ընկերությունը, օրինակ, կրճատվել է կիսով չափ։ Մեր ընկերությունն աշխատողների կեսին արդեն կրճատել է։ Մեր աշխատանքի ծավալները 70-80 տոկոսով նվազել են»,- նշեց Դանիելյանը։

Անշարժ գույքի գործակալության տնօրենը, սակայն, լավատեսորեն է տրամադրված և խորհուրդ է տալիս շատ չտխրել ստեղծված իրավիճակից. «Այդքան մի տխրեք, լավ կլինի։ Դա էլ պետք է լինի։ Անընդհատ հո լավ չի լինելու։ Մի քիչ էլ վատ պետք է լինի, որ հետո ավելի լավ լինի։ Բնության օրենքն է։ Գարնանը թույլերը մահանում են, առողջները մնում են։ Երկու տարի ընկերությունները սնկի պես աճել են։ Հիմա կմնան ուժեղները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում