Ռումինիայի Ազգային ժողովում Ազգային խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը որոշել է 5 հազար լեյով տուգանել երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ հունգարերենը ծաղրելու համար, հայտնում է DW- ն:
Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետության ղեկավարը ոտնահարել է էթնիկ փոքրամասնությունների արժանապատվությունը: Հեռուստատեսային զրույցի ժամանակ Կլաուս Յոհաննիսը մեղադրել է PSD կուսակցության ընդդիմադիրներին, որ նրանք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ դավադիր համաձայնությամբ ցանկացել են Ռումինիայի Տրանսիլվանիայի շրջանը փոխանցել Հունգարիային: Յոհաննիսն իր ելույթը սկսել է PSD-ի ողջույնի հունգարերեն խոսքերով, ընդ որում նա PSD բառն արտասանել է ծաղրական հունգարական շեշտով:
Ինքը նախագահը գտնում է, որ հանձնաժողավի որոշումը քաղաքական է, նա տուգանքի որոշումը բողոքարկելու է դատարանում: