Ճապոնիայի երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնի աշխատակիցները, պատմության մեջ առաջին անգամ, նորածին երեխային ցողունային բջիջներ են փոխպատվաստել, հաղորդում է NHK-ն:
Նշվում է, որ 2019թ.-ի հոկտեմբերին ծնված երեխան տառապել է միզուղիների ցիկլի խանգարմամբ՝ լյարդում սպիտակուցների նյութափոխանակության խախտման պատճառով:
Իսկ այս ախտորոշմամբ հիվանդների օրգանիզմում մեծ քանակությամբ ամոնիակ է կուտակվում, ինչը կարող է հանգեցնել թունավորման՝ ընդհուպ մինչև մահվան: Նման դեպքերում անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում իրականացնել, ինչը հնարավոր է միայն երեք ամսականից մեծ հիվանդների դեպքում:
Ուստի, բժիշկները որոշել են վեց օրական երեխայի լյարդ մոտ 190 միլիոն ցողունային բջիջ փոխպատվաստել: Դրանք կարողացել են վերականգնել նորածնի ներքին օրգանի լիարժեք գործունեությունը: Փոխպատվաստումից հետո երեխայի վիճակը կայունացել է, իսկ 2020-ի մարտին նա հաջողությամբ լյարդի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել:
Ճապոնական կենտրոնի աշխատակիցները նշել են, որ մտադիր են շարունակել այս մեթոդի կլինիկական փորձարկումները՝ հետագայում դրա կիրառումն ընդլայնելու համար: