ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում այն ակցիաների մեջ, որոնք այս օրերին իրականացնում են տարբեր շրջանակներ։ Վկան, ըստ պատգամավոր, նախկին կարկառունների՝ այդ ակցիաներին մասնակցությունն է։ Անդրադառնալով այն լուրերին, թե ԱԱԾ-ն լքած բարձրաստիճան պաշտոնյաները համախմբվում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ, նշում է՝ չունի նման տեղեկություն, բայց երևույթը, որքան էլ հարցեր կարող է առաջացնել, այունամենայնիվ, ըստ պատգամավորի, վտանգավոր չէ․ «Եթե էդքան պատիվ ունեն, թող դուրս գան, կուսակցություն ստեղծեն»։ Խոսելով այն քննադատությունների մասին, թե իշխանությունը ձախողել է դատաիրավական բարեփոխումներն ու վեթինգը, նշում է՝ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել ու բավարարել ցանկացած կողմի սպասելիքները, ուստի ժամանակ է պետք՝ ակնկալվող արդյունքին հասնելու համար։