Լուրեր
Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացած է. Տիգրան Ավինյան
  • 11:40
  • 2020-05-21
  • Դիտումներ՝ *

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացված է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նախարարը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը կառավարության նախորդ նիստին ներկա չէր, քքանի որ ինքնամեկուսացել էր։ Սուրեն Պապիկյանը թեստավորվել է և պատասխանը բացասական է եղել։

  • Դիտումներ՝ *