Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է 124 միլիոն 86 հազար դրամ, ինչպես նաև «Կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից 422,5 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար:
Դրանցում ընդգրկված են նաև «Քայլող մարդը» արձանի տեղադրման ծախսերը։ Վերջինիս հետ կապված վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք չե՞ն լինի քաղաքական շահարկումներ, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ քանդակն ավելի վաղ է ստեղծվել, իսկ ավագանու նիստի քննարկմանը նման հարցեր չեն եղել։