Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում ընթանում է 5-րդ տեղում:
Արագ շախմատի 8 տուրից հետո Արոնյանը հավաքել է 4 միավոր և 5-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի առաջատարները Սերգեյ Կարյակինը և Հիկարու Նակամուրան են:Նրանք ունեն 5,5 միավոր:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: