Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում հաստատեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնականտարվամասնագիտությունների և ընդունելությանքննությունների ցանկը:
Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված իրենք գրեթե ամբողջությամբ փոխել են այս տարվա ընդունելության կարգը եւ հարմարեցրել այն պայմաններին, որոնք ստացել են պարետատնից ու առողջապահության նախարարությունից:
«Այս տարի ընդունելությունը բուհեր կլինի մեկ քննությամբ: Մեկ քննությունը սահմանել ենք այսպես՝ ընտրել ենք պարտադիր երեք առարկաներից մեկը իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդը ընտրի: