Մադրիդի ինքնավար համայնքի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ շրջանի իշխանությունները Գերագույն դատարան հայց են ներկայացրել՝ Իսպանիայի կառավարության դեմ։ Պատճառը երկրի Առողջապահության նախարարության մերժումն է եղել՝ թուլացնել կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված կարանտինային սահմանափակումները։
«Մադրիդի համայնքում առողջապահական ցուցանիշները թույլ են տալիս թուլացնել սահմանափակող միջոցները»,- ասվում է հայցադիմումում։