Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ չէ ԱՄՆ մեկնել G7 գագաթնաժողովին, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգարվորվի, գրում է «Ինտերֆաքսը»։
«Մակրոնը պատրաստ է Քեմփ-Դևիդ մեկնել, եթե առողջապահական ոլորտի իրավիճակը դա թույլ տա»,- Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է «յոթնյակի» առերես գագաթնաժողով անցկացնել Քեմփ-Դևիդում։