Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են առաջիկայում G7 գագաթնաժողովի անցկացումը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
«ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել առաջիկայում գումարել G7 գագաթնաժողովը», – նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Թրամփը և Մակրոնը նաև քննարկել են աշխարհում կորոնավիրուսի շրջանակներում մտցված սահմանափակումների չեղարկման և տնտեսությունների վերականգնման առաջընթացը: