Իրաքի ազգային հետախուզությունը հաղորդել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի հնարավոր իրավահաջորդի՝ Աբդուլա Քարդաշի կալանավորման մասին, գրում է INA գործակալությունը:
«Ձերբակալվել է հանցագործ ալ-Բաղդադիի իրավահաջորդի թեկնածու Աբդուլա Քարդաշը»,- հաղորդել է գործակալությունը:
Նշվում է, որ սա կեղծանուններից մեկն է: Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ 2019-ի հոկտեմբերին խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո «Իսլամական պետության» առաջնորդ է դարձել իրաքցի Ամիր ալ-Սալբին: