Սիրիայի Հասաքա նահանգի Թել-Թամր քաղաքի մոտակայքում գտնվող հսկիչ անցակետում կառավարական զորքերն արգելափակել են ԱՄՆ-ի բանակի ճանապարհը:
Արդյունքում, ամերիկյան կողմն ընդհատել է տեղաշարժը. շարասյուները հետ են շրջվել և շարժվել հակառակ ուղղությամբ, գրում է SANA-ն:
Հաղորդվում է, որ նահանգի բնակիչները, սիրիական բանակի աջակցությամբ, խոչընդոտում են ԱՄՆ-ի ուժային շարասյուների տեղաշարժին բնակավայրերի, ինչպես նաև քաղաքների միջև՝ նրանց տեղաբաշխման վայրերի մերձակայքում: