Wednesday, 24 04 2024
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ

Եթե չեք ուզում դատարկեմ ձեզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Օշականում մտավորականների հետ արտագաղթի թեմայով հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը քաղաքական մակարդակում Ռուսաստանի հետ լուծելու է Ռուսաստանի Դաշնության «Համերկրացիներ» ծրագրի հարցը: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանում, և դրանով Ռուսաստանը իր դաշնային միգրացիոն ծառայության միջոցով Հայաստանի բնակիչներին ընտանիքներով տանում է Ռուսաստանի հեռավոր երկրամասեր, բնակարան տալիս, քաղաքացիություն տալիս, աշխատանք տալիս:

Այսինքն` ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պարզապես խորացնում է Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող խնդիրը` արտագաղթը: Զարմանալին, սակայն, այստեղ Հայաստանի իշխանության վերաբերմունքն է, որը բավական չէ տարիներ շարունակ լռում է այդ երևույթի կապակցությամբ, իսկ բազմաթիվ ահազանգերից և քննադատություններից հետո էլ ոչ թե ռուսներին միարժեք մերժում է այդ հարցում և արգելում Հայաստանում «Համերկրացիներ» ծրագիր իրականացնել, կամ եթե իրականացնել, ապա միայն ազգությամբ ռուսների հանդեպ, այլ ընդամենը քաղաքական քննարկումներ է սկսում այդ թեմայով: Իսկ թե ինչ է նշանակում հայ-ռուսական քաղաքական քննարկում, մենք թերևս այս տարիների ընթացքում լավ ենք սերտել:

Դա նշանակում է, որ ռուսներն այդ քննարկման ընթացքում ինչ-որ բան են պահանջելու Հայաստանից, որ կատարեն Հայաստանի խնդրանքը: Այլ կերպ ասած` ռուսներն ասելու են տվեք մեզ այսինչը կամ այնինչը, կամ արեք մեզ համար այս կամ այն բանը, որ մենք չդատարկենք ձեր երկիրը: Ահա դա է հայ-ռուսական քաղաքական քննարկումներ ասվածը: Այսինքն` իրականում քննարկումներ երևույթ գոյություն չունի, գոյություն ունեն տերն ու ծառայի, տիրոջ ու վասալի հարաբերություններ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում քննարկել երկիրը դատարկելու տարբերակներ: Ինչ քննարկելու բան ունի այստեղ Հայաստանը:

Մի՞թե կա տարբերակ, ըստ որի Հայաստանը կարող է համաձայնել, որ մեր հայրենակիցներին, Հայաստանի քաղաքացիներին տանեն Ռուսաստան և այնտեղ մշտական բնակություն ապահովեն նրանց համար: Մի՞թե դա քննարկելու հարց է Հայաստանի իշխանության համար: Մի՞թե բավական չէ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոտնահարվի Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների արժանապատվությունը: Մի՞թե բավական չէ, որ Հայաստանի իշխանությունն այդ արժանապատվության հաշվին պահպանի իր դիրքերը: Մի՞թե Հայաստանի և նրա քաղաքացու արժանապատվությունն իշխանության համար ավելի ցածր արժեք է, քան սեփական պաշտոնական դիրքը, որից պետք է արդեն վաղուց հրաժարված լինեին:

Եվ մի՞թե դա արտահերթ ընտրությունների ևս մի նախադրյալ չէ, երբ իշխանությունը ոչ թե մեկընդմիշտ արգելում է այլ պետության, առավել ևս ռազմավարական գործընկերության պետության միգրացիոն կառույցին դատարկել երկիրը, այլ պատրաստվում է քաղաքական քննարկումների: Ըստ երևույթին Հայաստանի իշխանությունը ռուսներին փորձելու է համոզել, որ Ռուսաստան տարած և քաղաքացիություն տված հայերի վրա, այնուամենայնիվ, հայրենիքի տուրք սահմանեն և այն ուղարկեն Հայաստան` տրանսֆերտների տեսքով: Չէ՞ որ տրանսֆերտներն են դարձել Հայաստանի տնտեսության, ասել է թե` իշխանության կյանքի սնուցող խողովակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում