Մադրիդի դատարանը մերժել է իրեն Սալվադոր Դալիի դուստր անվանող իսպանացի գուշակ Փիլար Աբելի բողոքը, հաղորդում է The Guardian-ը:
Այժմ Փիլար Աբելը պետք է վճարի դատական ծախսերը, ինչպես նաև նկարչի աճյունի արտաշիրիմում իրականացնելու համար, որը տեղի է ունեցել 2017-ի հուլիսին՝ ԴՆԹ-ի փորձաքննության համար: ԴՆԹ-նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ Սալվադոր Դալին Փիլարի հայրը չէ:
Փիլար Աբելը զբաղվում է տարո խաղաթղթերով գուշակությամբ։ Նա ծնվել է 1956-ին և 2007-ից ի վեր պնդում էր, որ իր ծնվելուց մեկ տարի առաջ Դալիի ու իր մոր՝ նկարչի սպասուհու միջև բուռն սիրավեպ է եղել և ինքը Սալվադոր Դալիի աղջիկն է։