Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Վճռաբեկ դատարանը կա՛մ լավություն է անում ԱԱԾ-ին, կա՛մ ճնշումների է ենթարկվում

«Առաջին լրատվական»-ը ժամանակ առաջ անդրադարձել էր ՀՀ վարչական դատարանում քննվող՝ ընդդեմ Ազգային անվտանգության նախկին ղեկավարների ընդունած վարչական ակտերի դեմ բողոքներին։ Հայցը վերաբերում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին նախկին իշխանությունների օրոք ակնհայտ ապօրինի կերպով, բազմաթիվ խախտումներով կայացրած մի վարչական ակտի, որը բողոքարկվում է Վարչական դատարանում։ Մենք գրել էինք, որ սա հետհեղափոխական Հայաստանում բացառիկ երևույթ է և բացառիկ է այնքանով, որ նախկին իշխանությունների ապօրինի որոշումները փաստացի պաշտպանվել են նաև նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։ Ընդդեմ ԱԱԾ-ի հայց ներկայացրած Գևորգ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ հայցը վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ապօրինի հրամանին, որը ինքը ներկայումս վիճարկում է Վարչական դատարանում։ Ակտը կայացվել էր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանի միջնորդությամբ և վերաբերում է Խաչատրյանին ապօրինի կերպով ծառայությունից արձակելուն՝ աշխատանքից հեռացնելուն։

Գևորգ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս ԱԱԾ-ն այդքան տոգորված կերպով է պաշտպանում նախկինների կայացրած որոշումը, որ կարելի է միայն ենթադրել, որ այդ կառույցում դեռևս մնացել են նախկինների կամակատար մնացորդներ, որոնք անմիջական մասնակից են եղել այդ ապօրինի որոշման կայացմանը և այդ իսկ պատճառով չեն ցանկանում՝ իրենց և իրենց նախկին տերերի ապօրինությունները բացահայտվեն։ «2017 թվականի դեկտեմբերին կայացավ այդ տխրահռչակ վարչական ակտը, որը ես մինչ օրս չեմ ստացել, չունեմ և կցանկանամ՝ ուշադրություն դարձնեք, ոչ թե չունեմ, քանի որ հրաժարվել եմ ստանալ, այլ չունեմ, քանի որ ԱԱԾ-ն մինչ օրս կտրականապես հրաժարվում է ինձ տրամադրել ինձ վերաբերելի վարչական ակտի օրինակը, ինչի արդյունքում ես մինչ օրս զրկված եմ արդյունավետ դատական պաշտպանության իմ սահմանադրական իրավունքից և մինչ օրս զրկված եմ պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իմ՝ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքից օգտվելու հնարավորությունից, որը ֆիքսել է Վարչական դատարանը և Վարչական վերաքննիչ դատարանը։ Մասնավորապես՝ մենք ներկայացրել ենք միջնորդություն հայցի առարկայի փոփոխման և այս ընթացքում բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին, որը բավարարվել է Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանի կողմից, որտեղ ի պատիվ այդ դատարանների պրոֆեսիոնալիզմի, մատնանշել են հենց հայցվորի, այսինքն՝ իմ՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից օգտվելու սահմանադրական իրավունքը, և Վարչական վերաքննիչ դատարանը մերժել էր ԱԱԾ միջնորդությունը՝ թողնելով օրինական ուժի մեջ Վարչական դատարանի կայացրած որոշումը։ Հենց Վարչական վերաքննիչ դատարանի որոշումն էլ բողոքարկվել է Վճռաբեկ դատարան»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե ուշադրություն դարձնենք «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգին, ապա կտեսնենք, որ Վճռաբեկ դատարանում գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Գոռ Հակոբյանին, հետագայում, չգիտես ինչու, ինչից ելնելով՝ գործը վերամակագրվել է դատավոր Արտակ Բարսեղյանին։

Նույն տվյալների համաձայն՝ գործը վարույթ ընդունելու դեմ հատուկ կարծիք են հայտնել թվով 3 դատավորներ, մասնավորապես՝ Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը և Ռուզաննա Հակոբյանը։ «Փաստաբանները կփաստեն, որ Վճռաբեկ դատարանը, նույնիսկ ակնհայտ ապօրինություններով կայացրած վճիռները կամ որոշումները հազվադեպ դեպքերում է վարույթ ընդունում, այս պարագայում, երբ ես փաստացի պատշաճ ծանուցված չեմ մինչ օրս, չունեմ վարչական ակտը իմ ձեռքում, անգամ Վարչական դատարանը ներկայումս չունի իր տրամադրության տակ այդ վարչական ակտը, Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ընդունել վարույթ»,- ասաց Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը՝ Վճռաբեկ դատարանի կողմից ԱԱԾ միջնորդությունը վարույթ ընդունելու մեջ միտո՞ւմ է տեսնում, Խաչատրյանը պատասխանեց. «Նախ ասեմ՝ ԱԱԾ կողմից Վճռաբեկ դատարան ներկայացրած հիմնավորությունները խեղաթյուրված են, չեն համապատասխանում իրականությանը, նրանց կողմից իրենց բողոքում մատնանշված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները հակասում են հենց իրենց ներկայացրած պատճառաբանություններին, որի կապակցությամբ մեր փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է պատասխան և մոտ օրերս կներկայացնի Վճռաբեկ դատարանի և պատասխանող կողմին, իսկ թե ինչու է վարույթ ընդունել, կարող եմ միայն տալ իմ անձնական դիրքորոշումը, կարծում եմ՝ կամ Վճռաբեկ դատարանի վրա ճնշումներ են եղել ԱԱԾ-ից, կամ Վճռաբեկ դատարանը, ելնելով այսօրվա դատական համակարգում սպասվող փոփոխություններից, ուղղակի հաճոյացել է ԱԱԾ-ին և լավություն է արել իր նախաձեռնությամբ»,- ասաց ԱԱԾ նախկին աշխատակիցը։

Գևորգ Խաչատրյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի կողմից իր համար ոչ գոհացնող որոշում կայացնելու պարագայում միանշանակ պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստով, և, բնականաբար, պայքարելու է իր իրավունքների խախտման փաստը արձանագրելու և արդարությունը վերականգնելու համար։ «Այլ ճանապարհ չկա, պայքարելու ենք մինչև վերջ։ Միաժամանակ հույս ունենք նաև, որ Վճռաբեկ դատարանը ամեն դեպքում կառաջնորդվի օրենքի գերակայության սկզբունքով»,- եզրափակեց Խաչատրյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում