Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԵՏՄ հարցն այլևս փակված է

ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի և գազի գնագոյացման մեխանիզմի մասին Հայաստանի և Բելառուսի հարցադրումների մերժումը և ավելի խոր ինտեգրացիայի պայմանի առաջադրումը, մեծ հաշվով, առերևույթ վկայելով Ռուսաստանի մեծապետական հավակնության մասին, գործնականում կարող է արտացոլել նաև պարզապես ռազմա-քաղաքական կամ քաղաքակրթական հոգեվարք: Ի դեպ, Պուտինն օրերս հայտարարել էր նաև, որ Ռուսաստանը լոկ պետություն չէ, այլ քաղաքակրթություն: Այդ հայտարարությունը բավականին տարօրինակ է՝ հաշվի առնելով այն, որ ինքնին ռուսական քաղաքակրթություն ասվածի որոշակի պատմա-քաղաքական արհեստականությամբ հանդերձ, այն առավել արհեստական է հնչում եվրասիականության գաղափարի շրջանակում: Որովհետև այդ շրջանակում են երկրներ, որոնք որևէ կերպ ենթակա չեն ռուսական քաղաքակրթության հետ ասոցացման: Հետևաբար՝ Պուտինի հայտարարությունը կամ պարզապես քաղաքական ցայտնոտի վկայություն է, կամ, դրանից բացի, նաև ցայտնոտից դուրս գալու ելքի փնտրտուքի, այն իմաստով, որ Պուտինն, ըստ երևույթին, ապակենտրոն գործընթացներ և միտումներ է սադրում եվրասիական տարածությունում:

Բանն այն է, որ 2011-12 թվականներն ու 2020 թվականը աշխարհաքաղաքական առումով բացարձակապես տարբեր ժամանակներ են, և բացարձակապես տարբեր է այդ ժամանակների Ռուսաստանը: Մի պայմանական օրինակ: Եթե 2011-12 թվականները նավթային դրախտի «ոսկեդարն» էին, ապա այժմ մենք ականատես ենք «ժանգոտ դարին»: Իսկ նավթագազային ասեղի վրա նստած Ռուսաստանի համար այդ ասեղը ստանում է արդեն փուչիկը պայթեցնելու նշանակություն: Եվ, եթե եվրասիական ակումբի բեռը Պուտինի համար ոչինչ էր թվում 2011-12-ին, և նա թերևս համարում էր, որ նավթն ու գազը լիուլի բավարար են, Ռուսաստանից բացի, մի քանի այլ երկրներ էլ պահելու համար, ի վերջո, շատ բան չէ՝ մի երկու Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ ավելի, ապա այժմ Պուտինը տեսնում է, որ դրանք բավարար չեն անգամ Ռուսաստանին, անգամ Մոսկվային ու Սանկտ Պետերբուրգին հազիվ: Միևնույն ժամանակ, սակայն, ինչպե՞ս ազատվել այդ բեռից: Դա այդքան էլ հեշտ բան չէ, հայտարարել, որ Ռուսաստանի համար եվրասիական ակումբն այլևս ոչ ցանկալի կամ, ավելի շուտ՝ չբարձրացվելիք քաշ է: Այստեղ արդեն անգամ «ցարի պատվի» հարցն է: Ըստ այդմ, առաջանում է որոշակիորեն կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու և տարամետ, ապակենտրոն տրամադրություն խթանելու անհրաժեշտություն՝ ակնկալիքով, որ ակումբի անդամներն իրենք կանեն մնացածը: Կանե՞ն: Այդ հարցը բաց է, բայց ակնառու է, որ ԵՏՄ ապագան, առնվազն այս գաղափարա-բովանդակային տեսքով, այլևս փակված է, մնացածը՝ ժամանակի հարց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում