Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Ինչպես կազմակերպել ընդունելության քննությունները, որպեսզի չտուժի ո՛չ ուսանողը, ո՛չ կրթության որակը, ո՛չ բուհը

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբ կրթական ոլորտը ամբողջովին փոխել է դասապրոցեսի, ընդունելության ու ավարտական քննությունների կարգը, ի հայտ են գալիս բազմաթիվ մտահոգություններ ու խնդիրներ։ Կրթության նախարարության որոշման համաձայն՝ այս տարի ընդունելության քննությունները անցկացվելու են մեկ փուլով։ Դիմորդները պետական բուհեր կարող են ընդունվել մեկ միասնական քննություն հանձնելու միջոցով։ Մասնավոր և միջպետական բուհերում, սակայն, իրավիճակն այլ է։ «Առաջին լրատվական»-ն անդրադարձել է այս խնդրին, թե մասնավոր կրթական հաստատությունները ինչպես են կազմակերպելու ընդունելության քննությունները, որպեսզի դրանից չտուժի ո՛չ բուհը, ո՛չ ուսանողը, ո՛չ կրթական որակը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը ներկայացրեց ընդունելության քննությունների վերաբերյալ իրենց մոտ կատարված փոփոխությունները։ Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության քննությունները սկզբունքորեն տարբերվում են այլ համալսարաններից, իրենք մեկ քննությունով երբեք որոշում չեն կայացնում։

Հայաստանում Ամերիկյան համալսարանում ընդունելության քննությունները երեք փուլով են ընթանում, որից երկուսի ժամկետն արդեն լրացել է։

«Մենք միայն քննությունով երբեք որոշում չենք կայացրել։ Մենք ունենք համապարփակ ընդունելություն։ Սկզբունքը հետևյալն է։ Դիմորդը առցանց դիմում է ներկայացնում, որտեղ նշում է տարբեր տեղեկություններ՝ դպրոցի գնահատականներ, շարադրություններ և այլն։ Դիմորդները հանձնում են մաթեմատիկայի՝ SAT կամ ACT և անգլերենի քննություններ։ Կորոնավիրուսի պատճառով մենք հատուկ տարբերակներ ենք առաջարկում դիմորդներին։ ՀԱՀ-ն առաջարկում է այլընտրանքներ այն դիմորդների համար, որոնք չեն կարողացել հանձնել պահանջվող քննությունները:

Նշենք նաև, որ TOEFL iBT, IELTS Academic, GRE, GMAT և LSAT քննություններն այժմ առաջարկում են տնային պայմաններում անցկացվող թեստեր: Ովքեր չեն հանձնել TOEFL կամ չեն ուզում տնային պայմաններում անել դա, իրենք կկարողանան մեր ներքին ստուգարքին՝ AUA Internal English Assessment, միանալ։

Այս ներքին քննությունը կստուգի դիմորդների անգլերեն լեզվի բանավոր և գրավոր խոսքի, ինչպես նաև լսելու հմտությունները և լավ հիմնավորված ու ապացուցված փաստարկներ կազմելու կարողությունը: Ստուգարքը կբաժանվի 3 մասի. առաջին մասը կլինի հստակ սահմանված տևողությամբ շարադրություն, երկրորդ մասը` 15 րոպե տևողությամբ ծավալուն հարցազրույց, իսկ երրորդ մասը` տեղում տրվող 15 րոպե տևողությամբ շարադրություն:

Դիմորդը կհրավիրվի երկրորդ և երրորդ փուլերին, եթե Բակալավրի ընդունելության կոմիտեի կողմից դիմումն անցնի նախնական ստուգման փուլը։ Ընդունելության գրասենյակն ուղիղ կապ կհաստատի դիմորդի հետ քննության ժամ նշանակելու համար»,- մանրամասնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը։

Իսկ մաթեմատիկա առարկայի մասով այն դիմորդները, որոնք չեն կարողացել հանձնել SAT կամ ACT 2020թ․-ի աշնան ընդունելության համար, կհրավիրվեն ընդունելության ծավալուն հարցազրույցի, որը ներառում է քանակական և մաթեմատիկական ընդունակությունների ստուգում:

Հարցին՝ հնարավո՞ր է այս փոփոխված տարբերակի հետևանքով կրթության որակական ու քանակական փոփոխություններ տեղի ունենան, այսինքն` դրանից տուժի համալսարան ընդունվողների որակն ու քանակը, մեր զրուցակիցն ասաց՝ քանի որ իրենք միայն անգլերենի կամ մաթեմատիկայի գնահատականով որոշում չեն կայացնում, դժվար թե որակի խնդիր կառաջանա։ «Հույս ունենք, որ ինչպես կա, այդպես էլ կշարունակվի»,- ասաց Զոհրաբյանը, ապա ավելացրեց՝ ամեն տարի իրենք դիմորդների թվի աճ են նկատում, չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր առմամբ դիմորդների քանակն է պակասել։

Հայաստանում Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում ընդունելության քննություններում ևս որոշակի փոփոխություններ տեղի ունեցել են, սակայն կրկին համապարփակ ընդունելության անցկացման տարբերակը շարունակում է գործել։ «Դիմորդը պետք է երկու երաշխավորագիր ներկայացնի։ Կախված բաժիններից, անցկացվելու է նաև անգլերենի ներքին քննությունը»,- ասաց Արինա Զոհրաբյանը և հավելեց՝ իրենք արտակարգ ռեժիմով են աշխատում և ցանկացած հարթակում հասանելի են դիմորներին։

Նշենք, որ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ևս քննությունները իրականացվելու են առցանց տարբերակով՝ համապատասխան ստեղծված իրավիճակին։ Համալսարանի ղեկավարությունը այս պահին դիմորդների հնարավոր թվաքանակի նվազման վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել չի կարող։ Իսկ կրթական որակի փոփոխության մասով համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշել էր․ «Բոլորիս հայտնի է, որ դիմորդների մեծամասնությունը ընդունելության քննություններին նախապատրաստվում են կրկնուսույցների մոտ, որոնք իրենց հասցնում են, այսպես ասած, համապատասխան մարզավիճակի։ Բայց երբ այդ մարզավիճակն անցնում է, իրենք վերադառնում են իրենց նախնական գիտելիքների բազային։ Եվ առաջին կուրսում դասախոսները հաճախ ստիպված են լինում զբաղվել այդ ուսանողների հանրակրթական գիտելիքների բազայում առկա բացերի լրացմամբ, քանի որ, եթե դա չարվի, ավելի բարձր կուրսերում այդ ուսանողներն ուղղակի չեն կարողանա շարունակել ուսումը, պարզ ասած՝ «չեն ձգի»․․․ Այդ իսկ պատճառով բոլորովին կարևոր չի՝ դիմորդը երեք, չորս բանավոր, թե գրավոր քննություն կհանձնի, թե, օրինակ, մեկ հարցազրույցով կընդունվի բուհ, կարևոր է, թե նա ինչ գիտելիքների պաշարով է գալիս դպրոցից»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում