Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

Հարցն ութ միլիարդ դոլարը չէ. հարցը պարզապես առարկայորեն սկսելն է

Գազի գնի հարցում Ռուսաստանի մերժումը, որ արտահայտվեց ԵՏՄ ղեկավարների տեսակոնֆերանսում ՌԴ նախագահ Պուտինի արդեն հայտնի դիրքորոշումով, մեծ հաշվով, անսպասելի համարել չի կարելի: Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական մահակ է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի հանդեպ: Այստեղ գլխավորն այն է, թե ինչ կարող է անել Հայաստանն այդ հարցում, բացի, իհարկե, այն տարբերակից, երբ համաձայնում է որևէ քաղաքական զիջման: Ընդ որում, այստեղ անհրաժեշտ է նկատել, որ այդ զիջումը չունի վերջ, ինչի լավագույն, թեև բավականին թշվառ ու տխուր վկայությունը Հայաստանի անցնող տարիների պատմությունն է, որում գազի գնի հարցը Հայաստանի համար հառնել է պարբերաբար՝ պարբերաբար պահանջելով քաղաքական զիջումներ: Ու քանի որ իշխանությունը Հայաստանում մինչև 2018 թվականի մայիս եղել է ոչ լեգիտիմ, գնացել է այդ զիջումներին՝ ի վիճակի չլինելով կառուցել միանգամայն արժանապատիվ քաղաքական պաշտպանություն: Եվ այդ իմաստով հարցը որոշակիորեն պարզ է՝ ինչպես է Հայաստանի արդեն լեգիտիմ իշխանությունը կառուցելու քաղաքականությունն այս առումով: Իսկ դա, իհարկե, առաջին հերթին նշանակում է այլընտրանքների կառուցում, ձևավորում, այլընտրանքային հնարավորությունների ուղղությամբ աշխատանքի արդյունավետության բարձրացում: Եվ այստեղ, անշուշտ, կա իրանական գազի ուղղությունը, սակայն ոչ միայն:

Վերջին հաշվով, ժամանակակից աշխարհում, ռազմավարական հեռանկարի առումով Հայաստանի հայացքը պետք է ուղղված լինի ոչ միայն գազին, այլ, և թերևս ավելի շատ՝ այլընտրանքային էներգիայի ստացման, վերականգնողական էներգիայի աղբյուրներին: Արևային էներգիա, հողմային էներգիա, հիդրոէներգիա՝ իհարկե, բնության պահպանման կանոնների խստագույն ապահովմամբ: Եվ այդ իմաստով արժե թերևս հիշել մի քանի տարի առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, այլընտրանքային էներգետիկայի հարցում հայ-ամերիկյան գործակցության մոտ 8 միլիարդ դոլարի ներդումային ներուժի մասին: Այստեղ, իհարկե, էականն անգամ ներդրումային ներուժի ծավալի գնահատումը չէ: Թող լինի ոչ թե ութ միլիարդ, այլ ընդամենը 1 միլիարդ, կամ մի քանի հարյուր միլիոն: Այստեղ կարևոր է հարցը գործնական հարթություն բերելն ու սկսելը: Հայաստանում կատարվում են ներդրումներ արևային էներգիայի զարգացման ուղղությամբ, դա նկատելի է, սակայն այստեղ խնդիրը լոկ կատարվող ներդրումների փաստը չէ, այլ ընդհանրապես քաղաքականության արձանագրումն ու այդ իմաստով ազդակը տեխնոլոգիական առաջատար կենտրոններին, որովհետև արևային էներգիան, և ընդհանրապես այլընտրանքային էներգետիկան, ինչպես որ նավթն ու գազը, այսօր աշխարհում լոկ տեխնոլոգիա չեն, այլ քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում