Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Եթե դատական իշխանությունը ձախողեցինք, մեր պետականությունը կկորցնենք. Սա մեր առաջնագիծն է, պետք է կոչով հանդես գալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը:

– Դուք շարունակո՞ւմ եք մնալ ԲԴԽ անդամ:

– Այո՛, մեղադրյալի կարգավիճակով, բայց շարունակում եմ մնալ. հիմա իմ նկատմամբ վարույթ կա հարուցված. ԲԴԽ երեք անդամ պնդում են, որ ես այնպիսի վարքագիծ եմ դրսևորել, որով նվազեցրել եմ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, և որ ես քաղաքական չեզոքություն, զսպվածություն եմ խախտել՝ իմ հատուկ կարծիքը հայտնելով:

– Դուք նշում էիք, որ Սահմանադրական դատարանը դուրս է եկել իր առաքելության սահմաններից:

– Այո՛, ես հիմա էլ եմ պնդում, որ ՍԴ-ն դուրս է եկել իր առաքելությունից: Ես պատրաստվում էի պաշտպանվել և ամեն ինչ հանել ջրի երես, բայց արվեց ամեն ինչ, որ դա տեղի չունենա, և նորից գործն ուղարկվեց Սահմանադրական դատարան:

– Հիմա ՍԴ-ն ինչ որոշի, այդպես էլ կշարժվի՞ ԲԴԽ-ն:

– Այո՛, և դա ցավալի է, որովհետև ԲԴԽ-ն, որպես բարձրագույն սահմանադրական մարմին, ինքը պետք է որոշում կայացներ. այնտեղ, որտեղ կարելի է ուղղակիորեն կիրառել Սահմանադրությունը, պետք է կիրառել:

– Ինչո՞ւ է ԲԴԽ-ն հրաժարվել իր այդ լիազորությունից, սա նախադեպայի՞ն օրինակ է:

– ՍԴ-ն ասաց, որ Դատական օրենսգրքի մի դրույթը Սահմանադրությանը հակասում է, այն վերաբերում է այնպիսի արարք կատարելուն, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Նախկին դատավորը, որին հեռացրել էինք, պահանջեց իրեն վերականգնել, և ԲԴԽ-ն դա համարեց նոր հանգամանք և ինքն իրեն զրկեց դատավորներին հեռացնելու լիազորությունից. սա է խնդիրը: Դա նշանակում է, որ կամ կոմպետենտության պակաս կա, ինչին ես չեմ հավատում, որովհետև ԲԴԽ անդամ ընտրված մարդը կա՛մ բազմափորձ դատավոր է, որին վստահել է դատավորների մեծամասնությունը, կա՛մ իրավաբան-գիտնական է, որին վստահել է Ազգային ժողովի մեծամասնությունը, այսինքն՝ ոչ կոմպետենտության տարբերակը մի կողմ ենք դնում, մյուս պատճառը միտումը կարող է լինել, և այստեղ միտումը միակն է՝ դատավորների համար ապահովել անպատժելիության և անձեռնմխելիության մթնոլորտ… Օրինակ՝ եթե, ասենք, 10 հազար դրամ գողացած միայնակ մորը ինչ-որ դատավոր գնդակահարության հոդվածով մահապատժի դատապարտի, մենք այդպիսի դատավորին չենք կարողանալու հեռացնել համակարգից, մեկ պարկ ալյուր գողացած անձին 20 տարի դատապարտած դատավորին նույնպես չենք կարողանալու հեռացնել համակարգից, և նա շարունակելու է պարկեշտ դատավորների հետ պաշտոնավարել՝ ստվերել ամբողջ համակարգը:

Սահմանադրությունը մեզ լիազորում է էական կարգապահական խախտման դեպքում դադարեցնել դատավորների լիազորությունները, ինչո՞ւ եք դուք ձեր զենքերը վայր դնում և հրաժարվում ձեր լիազորություններից, ես գտնում եմ, որ պետական մարմինները պարտավոր են հարգանքով վերաբերվել հարկատուների փողին, այսինքն՝ եթե մի բանը հնարավոր է կասեցնել և խնդիրը լուծել, պետք չէ գործն ուղարկել այլ մարմիններ… Առնվազն կես տարի ՍԴ-ում իմ հարցը պետք է քննվի, և դա հարկատուների հաշվին է արվելու ու թանկ է նստելու:

– Երբ ՍԴ-ն որոշ ժամանակ անց որոշի թույլ տալ ձեր լիազորությունները դադարեցնել կամ թույլ չտալ, ԲԴԽ-ն ի՞նչ է անելու:

– ԲԴԽ-ն արդեն մեկ անգամ ցույց տվեց, որ հլու-հնազանդ ենթարկվում է ՍԴ-ին, ինչը հակասում է Սահմանադրությանը… ԲԴԽ-ն կարող է խիստ նկատողություն տալ, թեև իրականում աբսուրդի ժանրից է և հակասում է խոսքի ազատության իրավունքին այն, որ ԲԴԽ-ն հատուկ կարծիք հայտնած անդամի նկատմամբ վարույթ հարուցեց…

– ԲԴԽ-ն և ՍԴ-ն հանրային վստահելիության առումով համեմատելի՞ են:

– Երկու կառույցների նկատմամբ էլ հանրային վստահելիությունը շատ ցածր է:

– Չնայած, որ ԲԴԽ-ն համարվում է նորակազմ:

– Այո, բայց հիմա մերժված-չմերժված այնպես է խառնվել, այս ԲԴԽ-ն եկել էր այլ կարգախոսներով ու նպատակներով, այդ թվում՝ վեթինգ սկսելու, բարեփոխումների նպատակով, բայց հիմա սպասում են Ռուստամ Բադասյանը բարեփոխումների փաթեթը բերի, հետո սկսել… Մինչդեռ անցած մեկ տարվա ընթացքում ԲԴԽ-ն շատ բան կարող էր անել: Եվրոպական բանաձև կա՝ ուշացած արդարադատությունը հավասարազոր է արդարադատության մերժմանը: Եթե գործերը տարիներով պետք է քննվեն, ուրեմն այստեղ արդարադատություն չկա… ԲԴԽ-ն չպետք է ընդուներ և չպետք է գործադրեր ՍԴ-ի այն որոշումը, որը բացարձակ անպատժելիություն և անձեռնմխելիություն է տալիս դատավորներին: Ես այս հարցազրույցից հետո էլ իմ գործընկերների հետ շփվելու եմ, հույս ունեմ բանը ձեռնամարտի չի հասնի, սա գաղափարական պայքար է: Ես անցած տարի այս օրը միակն էի, որ պաշտպանեցի վարչապետ Փաշինյանի կոչը՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ, ես հավատում էի իրական արմատական բարեփոխումներին: Վիրաբուժական մեթոդը, որը ինքս եմ առաջ քաշել, պետք է փոխարինվի միկրովիրաբուժական մեթոդով:

– Դուք ստվերային համագործակցության դրվագնե՞ր եք տեսնում ՍԴ-ի, ԲԴԽ-ի, դատավորների որոշակի շերտի միջև:

– Դա ակնհայտ է…

– Ինչո՞ւ է ընտրվել դատական համակարգի առողջացման երկար ճանապարհը:

– Դա վատ ճանապարհ չէ, եթե այն զուգակցվի դատական իշխանության ներսում նախաձեռնողականության հետ… Կան հիվանդություններ, որոնք երկարատև պետք է բուժել…

– Արդարացվա՞ծ է այն վախը, որ որոշ դատավորներից՝ ելնելով նրանց կենսագրությունից, եթե հրաժարվենք, նրանց փոխարինողներ չկան:

– Ո՛չ, արդարացված չէ… Ունենք փայլուն երիտասարդ իրավաբաններ և՛ Հայաստանում, և՛ դրսում, ուղղակի պետք է կոչով հանդես գալ՝ ծառայել հայրենիքին, վստահ եմ՝ շատ իրավաբաններ կգան և կհամալրեն դատավորների շարքը: Սա մեր այսօրվա առաջնագիծն է, եթե դատական իշխանությունը ձախողեցինք, մեր պետականությունը կկորցնենք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում