Տուլայի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրը պատժվել է այն բանից հետո, երբ աշխատանքի ժամին բիկինիով հագել է թափանցիկ պաշտպանիչ կոստյում: Այս մասին հայտնում է Tula News պորտալը:
Մարզի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ աշխատակիցը խախտել է բժշկական հագուստի պահանջները, և նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով: Բացատրական զրույց է անցկացվել նաև հիվանդանոցի աշխատակիցների հետ:
Բուժքույրը պարզաբանել է, որ ինքը որոշել է հագուստ չհագնել, քանի որ պաշտպանիչ կոստյումով աշխատելիս շատ շոգ է: Ըստ նրա՝ ինքը չէր սպասում, որ հագուստը կարող է այդքան թափանցիկ լինել:
Նշվում է, որ հիվանդասենյակում գտնվող հիվանդները չեն դժգոհել բուժքրոջ արտաքին տեսքից: