ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 20-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։
Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 3 տուժած։ Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Էջմիածնի բժշկական կենտրոնում։