Ուկրաինայի կառավարությունը երկարաձգել է կորոնավիրուսային համավարակի պատճառով ներդրված կարանտինային ռեժիմը մինչև հունիսի 22-ը:
Միևնույն ժամանակ, վերացրել է որոշ սահմանափակումներ:
Այսպիսով, մայիսի 22-ից Ուկրաինան կվերսկսի ավտոբուսների շարժը, իսկ մայիսի 25-ից կսկսի գործել մետրոն: Հունիսի 1-ից գնացքները նորից կսկսեն գործել, իսկ հունիսի 15-ից կվերականգնվեն թռիչքները: