Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը չի մասնակցի Բունդեսլիգայի մյուս խաղերին:
Այս մասին գրում է Bild-ը: Ըստ պարբերականի, Ռոյսը մկանային վնաստված է ստացել: Կիսապաշտպանը միանշանակ չի մասնակցի «Բորուսիա»-ի առաջիկա երկու խաղերին, որտեղ «դեղինները» պետք է մրցեն «Վոլֆսբուրգ»-ի և «Բավարիա»-ի հետ: Ռոյսը կարող է նաև այլևս կմասնակցել դորտմունդյան ակումբի ոչ մի խաղի այս մրցաշրջանում:
Մարկո Ռոյսը Դորտմունդի «Բորուսիա»-ում է 2012 թվականից: Նա ակումբի կազմում մասնակցել է 182 հանդիպման և համարվում է թիմի ավագը: