Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Զբոսաշրջության ոլորտի ձայնը լսելի չէ, անորոշությունը կսպանի ոլորտը

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ աշխարհում երկրների մեծ մասը փակ սահմաններով է շարունակում ապրել։ Թեև տնտեսությունը Հայաստանում գործարկվում է, սակայն մենք նույնպես շարունակում ենք ապրել արտակարգ դրության պայմաններում։

Ի՞նչ իրավիճակ է հիմա զբոսաշրջության ոլորտում, ինչպե՞ս է այն գոյատևում․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Լաքշրի վոյաժ» ընկերության տնօրեն Աննա Դավիդյանը պատասխանեց․ «Իրոք, մեր ոլորտն այսօր ամենավատ ու ծանր դրության մեջ է հայտնվել, ցավոք, բայց դա պայմանավորված չէ Հայաստանում տիրող իրավիճակի հետ։ Դա համաշխարհային խնդիր է։ Համաշխարհային տնտեսության բոլոր ոլորտներն էլ տուժել են, սակայն մեր ոլորտն ամենաշատն է տուժել։ Եթե ոլորտներ կան, որոնք կարող են մի քիչ ավելի շուտ վերականգնվել, ապա մեր ոլորտը, ըստ միջազգային մասնագետների՝ լավագույն դեպքում առաջին հոսքը կարող ենք սպասել աշնանը, հետո արդեն՝ մյուս տարի։ Այսինքն՝ հուսանք, որ ամեն ինչ այնքան լավ կլինի, որ աշնանը ինչ-որ երկրներից, որտեղ սահմանափակումները կհանվեն, և մեր վիճակն էլ այնպիսին կլինի, որ կկարողանանք ընդունել զբոսաշրջիկներին։ Սակայն մեր ոլորտն ունի շատ խնդիրներ։ Զբոսաշրջությունը կարելի է բաժանել երեք խմբի՝ ներգնա, արտագնա և տեղային։ Այսօր այս բոլոր երեք խմբերում էլ առկա են խնդիրներ, և մենք, ցավոք, չենք կարողանում այս պահին այդ խնդիրները հասկանալ՝ ինչ կարող ենք սպասել, ինչ ռազմավարություն կլինի և երբ կկարողանանք բացել մեր սահմանները։ Եթե ինչ-որ երկրներ հայտարարել են իրենց ռազմավարությունը, ապա մեր երկրում առայժմ չկա այդ ռազմավարությունը»։

Իսկ «Արմենիա թրավել» ընկերության տնօրեն Արմեն Գրիգորյանն ասաց․ «Իհարկե, ես համաձայն եմ իմ կոլեգայի հետ։ Բոլորն ասում են, որ զբոսաշրջությունը ծանր իրավիճակում է հայտնվել, և այդ առումով մենք պետք է հասկանանք, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն։ Պետությունը փորձում է միջոցառումներ իրականացնել տնտեսության համար, սակայն դրանք պետք է նպատակային լինեն, և հասկանալի լինի ոլորտների և կոնկրետ ենթաոլորտների կարևորությունը։ Ճիշտ է՝ զբոսաշրջությունը երեք խմբի է բաժանվում, բայց մեր երկրի համար կարևոր է ներգնա զբոսաշրջությունը, որը մեզ ապահովում է ֆինանսական հոսքեր»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում