«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում՝ պարզելու՝ ինչպես են քաղաքացիները գնահատում գազի գինը թանկացնելու Ռուսաստանի որոշումը։
Հիշեցնենք, որ Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնի վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի հարցադրումներին՝ նշելով, որ ԵԱՏՄ տարածքում գազի միասնական գնագոյացման մասին խոսելը վաղ է, այդ մեխանիզմի համար պետք է խորը ինտեգրացիա։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ ոտքից գլուխ ինտեգրված են, դրանից խորը ինտեգրացում չի պատկերացնում․ «Շեշտը պետք է դնել այլընտրանքային գազի ներմուծման ճանապարհներ գտնելուն»,-ասաց նա։