Tuesday, 23 04 2024
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

Տեսակոնֆերանս՝ Նախիջևանում զորավարժությունների ֆոնին. ԱԳ նախարարը պետք է շոշափեր նաև այդ հարցը

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը: Զրուցակիցները դիտարկեցին նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:

Ի դեպ, Նախիջևանում մայիսի 18-ից հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների, առաջիկա օրերին դրանք զբաղված կլինեն հետախուզական-դիվերսիոն գործողությունների հակազդմանը, ինչպես նաև օդային, հրթիռային և հրետանային հարվածների կանխմանն ուղղված քայլեր մշակելով»։

Այս ֆոնին Հայաստանի ԱԳ նախարարի և Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը քաղաքագետ Լևոն Շիրինյանը չափազանց կարևոր է համարում։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Ընդհանրապես պետությունը անվտանգության շեմը բարձրացնելու առումով ինչքան շատ քայլեր անի, այնքան լավ։ Միանշանակ պետք է դրական գնահատենք։ Պետությունը հզոր է բանակով, տնտեսությամբ ու դիվանագիտությամբ։ Դիվանագիտությունը կարևորագույն բաղադրիչն է։ Իտալացիների վերաբերյալ մի այսպիսի խոսք կա՝ ռազմաճակատում որտե՞ղ են պարտվել, որ հիմա արդյունք են ուզում։ Նույնիսկ երբ ռազմաճակատում պարտվում են, դիվանագիտության առումով ուզում են առաջընթաց գնահատել։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա կարծում եմ՝ համանախագահներին պետք է հստակ ասել՝ 1921 թվականին երկու չճանաչված պետություններ՝ Քեմալական Թուրքիան ու Սովետական Ռուսաստանը, ագրեսիա կատարեցին ու բաժանեցին Հայաստանը։ Նախիջևանը Հայաստանի անքակտելի մասն է, ու հիմա այս զորավարժություններին շատ լուրջ է պետք վերաբերվել»։

Շիրինյանը շեշտեց՝ Նախիջևանը Ադրբեջանի մասը չէ, պրոտեկտորատ է, խնամակալ տարածք է, որը անօրինական կերպով Հայաստանից պոկվել ու հանձնվել է Ադրբեջանին: «Կարող են այդ նույն ձևով Ֆրանսիայից մի երեխա բերել ու ասել՝ ծնող չունի, մինչև 20 տարեկան խնամակալ եղեք։ Համանախագահներն էլ դա շատ լավ գիտեն, ու լավ կլիներ այդ տեսակոնֆերանսի ժամանակ դիվանագիտորեն այդ հարցը ևս բարձրացվեր։ Բայց նաև շեշտում եմ՝ առաջնային գործոնը մեր բանակն է, հույսներս պետք է մեր բանակի վրա դնենք»,- եզրափակեց նա։

Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չափազանց կարևոր համարեց տեղի ունեցած տեսակոնֆերանսը, նաև նշեց, որ կարելի է հաշվել, թե սա նույն հանդիպումն է, պարզապես կորոնավիրուսի պատճառով ընտրվել է այս ձևաչափը. «Մենք ցանկացած հանդիպում կարևորում ենք, որովհետև դա թույլ է տալիս ապահովել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը և բանակցային գործընթացի շարունակականությունը։ Իսկ այն, որ Նախիջևանում և ընդհանրապես Ադրբեջանում ռազմական հռետորաբանությունը գերիշխող է՝ սա նույնպես չի կարող իր ազդեցությունը չունենալ՝ ինչպես մեր տարածաշրջանի իրավիճակի, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Պետք է անընդհատ դրա մասին բարձրաձայնել, հիշեցնել, այդ հարցերը քննարկել՝ հաշվի առնելով, որ թուրքական ստորաբաժանումները նույնպես մասնակցում են այդ զորավարժություններին։ Այդ տեսակետից նման հարթակն օգտագործելը շատ կարևոր է»։

Բաբայանի դիտարկմամբ՝ նման հանդիպումների արդյունավետությունը թույլ է տալիս տարածաշրջանում պահպանել արդյունավետություն ու խաղաղություն: «Մենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է երկու հարթության մեջ դիտարկենք։ Առաջինը բուն կարգավորումն է, և այս գործընթացը երկար է տևելու, նույնիսկ տեսանելի ապագայում կարգավորում չենք կարող պատկերացնել, կողմերի մոտեցումն իրարամերժ է։ Երկրորդը խաղաղության ու կայունության ապահովումն է. այստեղ կա առաջընթաց, որովհետև պատերազմ չկա։ Գրեթե 26 տարիների ընթացքում միայն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ պոռթկում եղավ, ընդհանուր առմամբ պահպանվել է խաղաղությունն ու կայունությունը, ինչն ինքնին մեծ ձեռքբերում է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում