«Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող ներկայացնել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողացել են «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբի մի քանի արձան: Հանցագործները պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանին արձանները:
Արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին և նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին: