Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը off record էր և սկզբից պայմանավորվեցինք, որ խոսելու ենք բաց, քննարկվելու են բոլոր հարցերը Ղարաբաղի հարցի հետ կապված: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության հետ ԱԳ նախարարի հանդիպմանը:
«Դուք գիտեք, որ ԱԺ-ում վարչապետի ելույթի ժամանակ ներկայացրեցինք մեր մտահոգությունները Ղարաբաղյան բանակցություններում ընթացող վերջին զարգացումների հետ կապված, և չեմ թաքցնում, մեր հանդիպման հիմնական օրակարգը Լեռնային Ղարաբաղն էր, ընթացող բանակցությունները, ինչ է քննարկվում, կա բանակցություն, թե չէ, սեղանին կա փաստաթուղթ, թե չէ: Նաև քննարկեցինք վերաբերմունքը վերջին հայտարարություններին, թե Լավրովի, համանախագահողների դիրքորոշումներին, թե Ադրբեջանի կողմից վերջին շատ ավելի հռետորաբանության սրացմումը»,-ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ որոշ իրենց մտահոգություններ շարունակում են մնալ ակտուալ, չփարատված: