Նիդեռլանդների մորթու արտադրության ֆերմայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսը ջրաքիսից մարդուն փոխանցվելու դեպք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարարի խորհրդարանին ուղղված նամակը:
Ապրիլին, Նիդեռլանդների Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ COVID-19 է հայտնաբերվել Հյուսիսային Բրաբանթի նահանգի մորթու երկու ֆերմաներում պահվող ջրաքիսների մոտ: Ընդհանուր առմամբ, այդ կենդանիներից ավելի քան 20 հազար կա այնտեղ: Ֆերմերներն իրենք գտնվում են երկրում COVID-19-ի բռնկման էպիկենտրոնում:
Նշվում է, որ ջրաքիսները թեստավորվել են այն բանից հետո, երբ նրանց մոտ հիվանդության ախտանիշներ են ի հայտ եկել: Մասնավորապես, նրանց մոտ շնչարգելություն է առաջացել:
Ինչպես հայտնի է դարձել, դրանից հետո իշխանությունները որպես խափանման միջոց սահմանափակել են գյուղացիական տնտեսությունների մուտքը: Ընդ որում, նրանք նշել են, որ COVID-19-ը կենդանիներից մարդուն փոխանցվելու վտանգ չկա: