Saturday, 24 07 2021
19:04
Տոկիոյում պաշտոնապես մեկնարկեցին Օլիմպիական խաղերը
16:14
Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում
16:05
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
15:25
Գագիկ Ծառուկյանի ուղերձը
14:56
Տոկիո-2020. Խաղերը թվերով ու փաստերով
«Արարատը» պայքարեց մինչև վերջ, բայց․․․ Ամեն ինչ կորոշվի Լեհաստանում
Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» զիջեց լեհական «Շլյոնսկին»
15:15
Հայաստանի ոսկե հնարավորությունը Տոկիոյում․ Քանի մեդալ ենք նվաճել Ռիոյից հետո․․․
«Ուրարտուի» ֆուտբոլիստը միացել է «Արարատին»
11:56
Հայ օլիմպիականների ելույթների ժամանակացույցը
Բալեկյանի «Բոկա Խունիորսը» դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթից
Վտանգավոր թիմ է, և մենք պետք է մեր լավագույն խաղ ցուցադրենք․ Կարեն Մուրադյան
Լարվածություն չկա․ մտածում ենք հաջորդ փուլ դուրս գալու մասին. Բիչախչյան
Ինչու պարտվեց «Ալաշկերտը» և ինչպես չխփվեց գոլը․․․
13:24
Լուի վան Գալը՝ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ
19:31
Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց ադրբեջանցի Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից
Փաշինյանի հայտարարությունից 10 ամիս անց․ Ինչ է փոխվել հայկական ֆուտբոլում
16:42
Օլիմպիական խաղերի կարգախոսը համալրվել է նոր բառով
14:34
Աշխարհի գավաթ․ Մարտիրոսյանը և Մամեդյարովը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում
13:40
Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Բաչկովը և Մանուչարյանը
«Արարատը» «Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Արդա»-«Հապեոլ Բեր Շևա» զույգի հաղթողի հետ
Հայտնի է «Ալաշկերտի» հավանական մրցակիցը «Շերիֆին» հաղթելու կամ չհաղթելու դեպքում
14:53
Վրաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Տոկիո-2020-ին կմասնակցի նաև հայ մարզիկ
Հայաստանի ազգային թիմի մարզչի թեկնածուն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ինչ է իրենից ներկայացնում «Շերիֆը»
Հայ բռնցքամարտիկները մեկնեցին Տոկիո
«Փյունիկը» նոր համալրում ունի
13:15
Տոկիո-2020․ Ծառուկյանն օբյեկտիվ է գնահատում հնարավորությունները, բայց․․․
50 տոկոսանոց կոնտրաստային արդյունք ․ Հայկական թիմերի ելույթների հետագիծը․․․
18:34
Իտալիան և Արգենտինան կարող են ընկերական հանդիպում անցկացնել
18:13
Հայաստանի օլիմպիական պատվիրակության մի խումբ անդամներ մեկնում են Տոկիո

Ռուսական խոչընդոտ՝ հայկական ֆուտբոլին. Որ թիմերն են ամենից շատ տուժելու

Մայիսի 23-ին կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Գերմանիայից հետո Հայաստանը երկրորդ երկիրն է, որը ֆուտբոլը կյանք վերադարձնելու քայլ է կատարում։ Հայաստանում ֆուտբոլային ակումբները պարետատան որոշմամբ մարզվելու հնարավորություն էին ստացել դեռևս ապրիլի 13-ից։ Վերջին օրերին հայկական թիմերը անցկացնում են ընկերական հանդիպումներ։ Բարձրագույն խմբում իրավիճակն այնպիսին է, որ միանգամից 4-5 թիմեր հնարավորություն ունեն չեմպիոն դառնալու։ Մրցաշարային աղյուսակում իրավիճակն ավելի քան թեժ է։ Հետևաբար նույնիսկ ճգնաժամային պայմաններում ակումբները ամեն գնով կշարունակեն պայքարը։

Առաջնությունը վերսկսվելուն զուգահեռ՝ ծագել է մի խնդիր, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մրցաշարի ընթացքի և նույնիսկ չեմպիոնության համար պայքարում։ Բանն այն է, որ օդային ուղևորափոխադրման սահմանափակումների հետևանքով բազմաթիվ ֆուտբոլիստներ և գլխավոր մարզիչներ չեն կարողանում վերադառնալ Երևան։ Խոսքը վերաբերում է հատկապես այն ֆուտբոլիստներին ու մարզիչներին, ովքեր ՌԴ քաղաքացի են և այս պահին Ռուսաստանում են։ Օրինակ՝ Երևանի «Արարատի» 6-7 խաղացողներ այս պահին Ռուսաստանում են. «ՌԴ քաղաքացիների համար երկրի սահմաններից դուրս գալն արգելվում է: Այստեղ մենք ստացել ենք ՀՀ պարետատան թույլտվությունը՝ նրանց վերադարձնելու համար, բայց Ռուսաստանը թույլ չի տալիս իր քաղաքացիների ելքը երկրից: Այժմ բանակցությունների ու նամակագրության մեջ ենք ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հետ: Տեսնենք՝ ինչ արդյունքի կհասնենք: 2-3 խաղացող էլ եվրոպական երկրներում են, նրանցից մեկի՝ Տոմա Ֆիբելի ժամանումը Շվեյցարիայից այս գիշեր կարողացանք ապահովել: Նա արդեն Հայաստանում է, կգտնվի կարանտինային ռեժիմի մեջ»,- Armsport.am-ին հայտնել է երևանյան ակումբի աշխատակից Սուրեն Սուքիասյանը։

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ու թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ ևս այս պահին գտնվում են Ռուսաստանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Երևանի «Փյունիկին» չեն կարողանում միանալ կրկին Ռուսաստանում գտնվող թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին և էլի մի շարք ֆուտբոլիստներ։ «Փյունիկը» բանակցություններ է վարում ՌԴ դեսպանատան հետ խնդիրը կարգավորելու համար։

Նշենք, որ Հայաստան վերադառնալուն պես ֆուտբոլիստներն ու մարզիչներն ինքնամեկուսանալու են։ Դրանից հետո էլ ժամանակ կպահանջվի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վերականգնման համար։ Սա նշանակում է, որ Բարձրագույն խմբի մի շարք թիմեր մրցաշարը կվերսկսեն միանգամայն թերի կազմերով։ Խոսքը վերաբերում է հատկապես «Արարատին», որը պայքարում է չեմպիոնի կոչման համար։

Նշենք նաև, որ այն թիմերը, որոնցում ռուսաստանցի ֆուտբոլիստներ չեն խաղում, կամ այդ ֆուտբոլիստները կարանտինի ընթացքում չեն հեռացել Հայաստանից, խնդիրներ չունեն։ Օրինակ՝ միանգամայն հուսադրող է գործող չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» վիճակը. բացակա միակ ֆուտբոլիստի՝ սերբ դարպասապահ Ստեֆան Ցուպիչի վերադարձը հնարավոր կլինի կազմակերպել մինչև առաջնության վերսկսումը: «Թիմը լավ վիճակում է, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան, բոլորը լավ են ու պատրաստ առաջնության վերսկսմանը: Մինչև վերսկսելը՝ բոլոր ֆուտբոլիստներն արդեն թիմում կլինեն, այսինքն՝ այդ խնդիրն էլ չի լինի: Այս պահին չկա որևէ խնդիր կամ խոչընդոտ, որը մեզ կարող է խանգարել: Շատ բարձր տրամադրությամբ սպասում ենք առաջնության վերսկսմանը»,- Armsport.am-ին հայտնել է ակումբի մամուլի քարտուղար Դիանա Ղազարյանը:

Կադրային խնդիր չունի նաև Գյումրիի «Շիրակը»։ Թիմից բացակայում է միայն սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը։ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տվյալներով՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 9 թիմերում այսօր հայտավորված են 241 ֆուտբոլիստներ, որոնցից 130-ը կամ 54 տոկոսը լեգեոներներ են: Ամենաշատ լեգեոներներ այսօր ունի Երևանի «Արարատը»՝ 22: Ի դեպ, մեկ տարի առաջ «Արարատն» ուներ 12 լեգեոներ։ Այս հաշվարկում երկրորդը «Արարատ-Արմենիան» է՝ 19: Երրորդ հորիզոնականը՝ 17-ական լեգեոներներով, կիսում են Վանաձորի «Լոռին» ու «Նոա»-ն: 14 լեգեոներ ունի Երևանի «Փյունիկը»։ «Ուրարտուն» ունի 12, իսկ Երևանի «Ալաշկերտը»՝ 11 լեգեոներ։ Այսօր ամենահայկական թիմեր կարելի է համարել Գյումրիի «Շիրակն» և Կապանի «Գանձասարը»։ Վերջինիս կազմում կան 4, իսկ «Շիրակում»՝ 7 արտասահմանցի ֆուտբոլիստներ։

Հիմք ընդունելով վիճակագրական այս տվյալները՝ կարող ենք փաստել, որ ստեղծված իրավիճակից ամենից շատ տուժել է ամենաշատ լեգեոներ ունեցող թիմը՝ «Արարատը»։ Ընդ որում, «Արարատում» մեծ թիվ են կազմում հատկապես ռուսաստանցի խաղացողները։ Այս հաշվարկում «Արարատին» հաջորդում են «Փյունիկն» ու «Ուրարտուն», որոնց սեփականատերերը ռուսաստանաբնակ են, ինչի հետևանքով էլ ռուսաստանցի խաղացողները ևս մեծ թիվ են կազմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում