Անցում է կատարվում կենսաթոշակների անկանխիկ վճարմանը: «Առկա իրողություններով պայմանավորված՝ կառավարությունն առաջարկում է հուլիսի 1-ի ժամկետը տեղափոխել մինչև սեպտեմբերի 1-ը»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում նշեց սոցապ փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Փոխնախարարի խոսքով՝ թոշակների անկանխիկ վճարումը թոշակառուների համար նշանակում է հարմարավետություն, պետության համար՝ ծախսարդյունավետություն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, սակայն, կասկածում է. «Հարց է՝ մենք դրանով թոշակառուի հարմարավետությունն ենք ավելացնո՞ւմ, թե՞ ընդհակառակը՝ պակասեցնում ենք»:
Պատգամավորը կարծում է, որ այս պրոցեսը պետք է ավելի սահուն կազմակերպել:
Մանրամասն՝ տեսանյութում: