Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է:
Խնդիրներ են եղել ուստի հետ կապված. պոկվել էին մկանաթելերը, փոքր ջիլի պատռվածք էր առաջացել, և բազկի երկգլուխ մկանն անընդմեջ դուրս էր ընկնում: Այժմ Ավետիսյանը լավ է զգում և հույս ունի, որ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Արթուր Ավետիսյանը 2019 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր է, նախորդ տարի էլ ընդգրկվել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում: