Ըստ Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, նա հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ երկխոսության օգտին, սակայն ներկայումս դա անարդյունավետ է:
«Ամեն դեպքում, ես ուղիղ երկխոսության կողմնակից եմ, քանի որ երկրները երկու ճանապարհ ունեն․ առաջինը՝ պատերազմի ճանապարհն է, իսկ երկրորդը՝ երկխոսության: Ուրիշ ճանապարհ ես չգիտեմ: Եթե ինչ-որ մեկը գիտի երրորդ ճանապարհի գոյության մասին, թող տեղեկացնի», – նրա խոսքերն է մեջբերում «Ռուսթավի 2»-ը:
Զուրաբիշվիլին նաև հավելել է, որ «երկխոսությունը հանուն երկխոսության երբեք իրավիճակից ելք չի հանդիսացել»։
«Պետք է այնպիսի հանգամանքներ լինեն, որոնք մեզ հնարավորություն կտան օգուտ բերել երկրին»,- հավելել է Զուրաբիշվիլին։