Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում հակադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Թուրքիայից այլ երկրներ արտարժույթ փախցնողների հանդեպ անողոք ենք լինելու» խոսքերին:
Ըստ Փայլանի, Պանամա, Մալթա, Մեն կղզի միլիարդավոր դոլարներ տեղափոխել են հենց Էրդողանի մերձավոր շրջապատի մարդիկ:
«Եթե քաջություն ունեք, ներկայացրեք բոլոր փաստաթղթերը, և թող ժողովուրդը տեսնի, թե ովքեր են երկրից արտարժույթ փախցնողները»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը: