Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Սերժ Սարգսյանի բոլոր գործարքները ձախողվել են. Մոսկվան Հայաստանում հենարան է փնտրում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի ընթացքում հնչել են Հայաստանին ու հայկական շահերին առնչվող հայտարարություններ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանը և Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:

Վլադիմիր Պուտինը անդրադարձել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու` Հայաստանի և Բելառուսի առաջարկին: «ՌԴ նախագահն ակնհայտորեն մերժել է այդ առաջարկը,- նշեց Հակոբ Բադալյանը՝ հավելելով, որ ՌԴ նախագահի գնահատմամբ՝ ինտեգրացիայի ավելի խոր մակարդակ է անհրաժեշտ դրա համար, բայց դրա տակ նաև քաղաքական պահանջ կա, այսինքն՝ ավելի մեծ ենթակայություն ու հավատարմություն Ռուսաստանին: Վերլուծաբանի գնահատմամբ՝ Ռուսաստանի համար գազը միշտ եղել է ռազմաքաղաքական մահակ: «ՌԴ-ի հետ այս հարցը քննարկելու համար այլընտրանքային տարբերակ է պետք… Ռուսաստանի համար հիմա հոգեվարքային շրջան է աշխարհաքաղաքական առումով: Եվ Լավրովի մուննաթը խոսում էր հենց այդ վիճակի մասին: Հայաստանն ակնկալում է ունենալ գազի գնի նվազում՝ բացի միասնական շուկայի ռազմավարական խնդրից»,- նշեց Հ. Բադալյանը:

«Ռուսաստանը պետք է ցանկացած գործոն օգտագործի իր վիճակը բարելավելու համար, ինչպես նաև էներգակիրներն օգտագործելու՝ որպես քաղաքական գործոն, միշտ է այդպես եղել,- նշեց Սերոբ Անտինյանը:- Դաշնակցային հարաբերությունները կարծես թե երկրորդ պլան են մղվում, և առաջին պլան են գալիս քաղաքական գերիշխանության խնդիրները: Ռուսաստանի այդպիսի արձագանքը սպասելի էր»:

Անդրիաս Ղուկասյանը, անդրադարձ կատարելով ՌԴ հետ հարաբերություններում նախորդ իշխանության վարած քաղաքականությանը, ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի բոլոր գործարքները ձախողվել են:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Մոսկվան Հայաստանում փնտրում է քաղաքական հենարան:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում