Հարուստ ռուսաստանցիները սկսել են մեծ թվով բունկեր-ապաստարաններ գնել կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ հայտնում է Forbes- ը:
Ամերիկյան խոշոր բունկեր արտադրող Rising S Company ընկերության գլխավոր մենեջեր Գարի Լինչը ասում է, որ 2020 թվականի առաջին երեք ամիսներին ապաստարանների պահանջարկն աճել է 2000%-ով: Կալիֆոռնիական Vivos ընկերությունը հայտնել է 1000%-ով պահանջարկի և 400% -ով վաճառքի աճի մասին:
Ըստ ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի քաղաքացիների կողմից պահանջարկը զգալիորեն աճել է: Ըստ ռուսական Spetsgeoproekt ընկերության՝ բունկեր կառուցելու հիմնական պատվերները Մոսկվայից են (Նոր Ռիգա, Ռուբլևկա, Յարոսլավկա, Դմիտրովկա), Սանկտ Պետերբուրգից և հարակից տարածքներից: Ստորգետնյա բունկերների գինը սկսվում է 10 միլիոն ռուբլուց: