Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Արայիկ Հարությունյանի առաջ բարդ խնդիր է դրված, նախագահ պետք է ունենա անկախ պետությունը, կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ուզում. Կոլերով

Ռուսաստանի REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առջև բարդ խնդիր է դրված. «Ես մեկ անգամ արդեն նշել եմ, պարոն Հարությունյանի առաջ կարևոր խնդիր է դրված՝ նա երկրի առաջին դեմքն է, արտաքին քաղաքական բոլոր խնդիրները ինքը պետք է լուծի։ Որքան էլ կա արտաքին գործերի նախարար, արտաքին քաղաքականության թիվ մեկ դեմքը, միևնույն է,

նախագահն է։ Եվ այս կոնտեքստում աշխատանքի փորձ պարոն Հարությունյանը չունի։ Մենք կհետևենք, թե որոնք էլ լինելու արտաքին քաղաքականության բնագավառում իր առաջին քայլերը, դրանից հետո կարող ենք մեկնաբանել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ, Կոլերովն արձանագրեց՝ իրավիճակը վատն է, կասկածի տակ է դրվում բանակցային ֆորմատը. «Դա նորմալ է, ես դեմ չեմ, որ փոխվի բանակցությունների ֆորմատը։ Ավելի շուտ կողմ եմ՝ պետք է վերադարձնել Ղարաբաղը բանակցությունների սեղանին, բայց բանակցությունների ֆորմատ փոխելու համար պետք են նոր գաղափարներ։ Իսկ նոր գաղափարը փաստորեն «միացումն է», իսկ այդ գաղափարով բանակցություն վարելն իմաստ չունի։ Առաջին հերթին այդ միացումը ժխտում է Արայիկ Հարությունյանի նախագահի կարգավիճակը։ Մարզի ղեկավա՞ր, թե՞ սահմանադրական պետության նախագահ՝ սա, թերևս, թիվ մեկ հարցն է։ Սպասում ենք, հետևում»։

Հարցին, թե Երևանն ու Ստեփանակերտը կարո՞ղ են այդ հարցի շուրջ տարբեր մոտեցումներ ունենալ, մեր զրուցակիցն ասաց. «Դրանք միշտ տարբեր են եղել, ոչ ոք դա չի հերքել, եղել է բարեկամական երկխոսություն, ու դա նորմալ է»։

Շարունակելով՝ Մոդեստ Կոլերովն ասաց՝ քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր փաստաթղթերը մերժվում են, պետք է փոխել բանակցությունների ֆորմատը, բայց Մնացականյանը բանակցություններ է վարում այդ փաստաթղթերի շուրջ, իսկ Լավրովն էլ իր հերթին նշում է, որ այդ փաստաթղթերն ուժի մեջ են. «Դա վատ իրավիճակ է, պետք է ոչ միայն մերժել փաստաթղթերը, այլ առաջարկ անել։ Իսկ Երևանը՝ Ազգային ժողովի նախագահի շուրթերով հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստանի մի մասն է և ոչ թե պատմական Հայաստանի, այլ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն՝ նա Ղարաբաղի կարգավիճակը հավասարեցրեց մարզի կարգավիճակին։ Ես կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին՝ մարզի կարգավիճակով, ոչ ոք երբեք չի համաձայնվի։ Այն մարդիկ, որոնք Երևանում դա ասում են՝ շատ լավ հասկանում են, որ դրա իրականացման համար կա ընդամենը մեկ տարբերակ։ Իսկ այդ տարբերակն է՝ Ղարաբաղը կիսել Ադրբեջանի հետ։ Բայց դա անհեթեթություն է։ Եթե նրանք ուզում են կիսել Ղարաբաղը՝ թող հենց այդպես էլ ասեն։ Ես խնդրում եմ իմ խոսքերը ուշադիր կերպով ցիտել, որովհետև չեմ ցանկանում, որ Երևանում ինչ-որ մի հիմար մտածի, թե ես կոչ եմ անում կիսել Ղարաբաղը։ Ճիշտ հակառակը, ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ամբողջական ու Հայաստանից անկախ գոյություն ունենա»։

Մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե Փաշինյանը մերժում է բոլոր բանակցային փաստաթղթերը, Մնացականյանը շարունակում է բանակցությունները, Լավրովն էլ ասում է, որ հին փաստաթղթերը ուժի մեջ են, իսկ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է, ապա ինքներդ կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ուզում։ Ուղիղ ասեք՝ ինչ եք ուզում, ուզում եք Ղարաբաղը ձեզ միացնել՝ այդպես էլ ասեք, ուզում եք կիսել ու միացնել Հայաստանին, ապա էլ ինչի՞ համար է նախագահ Հարությունյանը։ Նախագահ պետք է ունենա անկախ պետությունը։ Հետևաբար՝ շատ ծանր իրավիճակ է, ու ճիշտ մոտեցում է պետք ցույց տալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում