Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

««Զվարթնոց» անունը պատահական չի դրվել. անվանափոխության հարցը կեղծ օրակարգ է»

«Դա կեղծ օրակարգ է. այնպես չի, որ Վլադիմիր Լենինի անունով է այդ օդանավակայանը կոչվում, որ հիմա ուզում են փոխեն: «Զվարթնոց» անունը հենց այնպես չի, որ ի սկզբանե դրված է եղել՝ նախ և առաջ այդ օդանավակայանն օրվա մեջ 24 ժամ անընդմեջ աշխատել է և այնտեղ միշտ զվարթ ու արթուն էին, բացի սրանից՝ իր շրջանաձև 360 աստիճանի վրա չորս կողմից բացվող կոմպոզիցիոն կառուցվածքն էլ զվարթնոց է հիշեցնում, այդպիսի տեսք ունի, նրա ամեն դետալը նախապես մտածված է կառուցվել: Այդ բառի ստուգաբանությունը թող մի հատ ուսումնասիրեն, հետո նոր անվանափոխություններից խոսեն:

Կարծում եմ՝ «Զվարթնոց» անունը շատ ավելի համահունչ է այդ շենքին, քան Շառլ Ազնավուր անունը, և բնավ ոչ այն պատճառով, որ Ազնավուրին չենք հարգում, չենք սիրում կամ չենք մեծարում, այլ արդեն ասացի, թե ինչ պատճառով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Զվարթնոց» օդանավակայանի համահեղինակ Լևոն Չերքեզյանի որդին՝ ճարտարապետ Մհեր Չերքեզյանը՝ արձագանքելով օդանավակայանի անվանափոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում և մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաև օրերս Հանրային խորհրդի (ՀԽ) հրապարակած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվան մեջ Շառլ Ազնավուրի անունը ավելացնելու (Շառլ Ազնավուրի անվան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան) առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը:

«Դրան դեմ չի արտահայտվել նաև հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև Հանրային խորհրդին»,- մասնավորապես գրել էր Սաֆարյանը:

Մհեր Չերքեզյանը աբսուրդ է համարում նաև միևնույն կառույցին երկու տարբեր անուններ դնելու գաղափարը.

«Շառլ Ազնավուրի անվան «Զվարթնոց» օդանավակայան անունն ինձ համար այնքան ոչ ընկալելի է, որքան որ ասեն՝ Սուսաննայի անվան Անահիտ շենքը, կամ Պետրոս Պետրոսյանի անվան Էյֆելյան աշտարակը… ինչպե՞ս կարող է նույն օբյեկտը երկու անվանում ունենալ, ես սա չեմ հասկանում:

Էներգիան, ջանքն ու եռանդը պետք է ծախսել ոչ թե անհեթեթությունների, այլ առաջնահերթ ու լուրջ խնդիրների վրա. նախ պետք է այդ շենքին տիրություն անել, այն վերանորոգել ու գործառույթ տալ, որովհետև հակառակ պարագայում այն փլուզվելու է»,- ընդգծեց Չերքեզյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև.

«Եթե մենք պետություն ենք և որպես պետություն արժեք ունենք, ապա հիմա հենց իսկական ժամանակն է մեր ավիացիան ստեղծելու, այն ունենալու համար. ես այդ ոլորտի մասնագետը չեմ, բայց կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց այն խնդիրները, որոնք ունենք այդ ոլորտում՝ մեր ազգակիցներն այս ու այն երկրում գերի մնացին, ու կառավարությունը, այստեղ-այնտեղ ընկած՝ տարբեր պետություններից օդանավեր էր խնդրում իր քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար, մինչդեռ պատկերը կարող էր այլ լինել, եթե ունենայինք ազգային ավիափոխադրող: Սա վիրուսի ճգնաժամի ժամանակ, բա պատկերացրեք՝ պատերազմի դեպքում ինչ օրի ենք հասնելու, ինչ իրավիճակում ենք հայտնվելու: Դրել են փլուզման շեմին կանգնած շենքի անուն են ուզում փոխեն, որը նույնն է, ինչ համեմատական կարգով ասենք, երբ մի ընտանիք հացի փող չի ունենում, երեխաները սովամահ են լինում, բայց ծնողները գնում ու 100 հազար դոլար փող են պարտք անում, որ թազա ջիպ առնեն»:

Մեր զրուցակիցը ցավով է արձանագրում, որ Հայաստանում հիմա տարբեր հարցերում գերակշռում է ոչ թե բովանդակությունը, այլ ձևը:

«Ձևի հետևից ենք վազում՝ մոռանալով բուն խնդիրները, առաջնայինը երկրորդականից զատելը»,- ասաց նա:

Նշենք նաև, որ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և «Ազնավուր» հիմնադրամը նամակով իրենց դիրքորոշումն են հայտնել հարցի շուրջ, որտեղ ընդգծվում է, որ տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով Նիկոլա Ազնավուրը չի դիմել օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։

Նամակում մասնավորապես նշվում է, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան», և աշխարհում նման ձևաչափով անվանակոչման բազում օրինակներ կան:

Այս համատեքստում ճարտարապետը նշեց.

«Իհարկե, ես այստեղ խնդիր չեմ տեսնում. բնականաբար, եթե ինձ էլ առաջարկեին իմ հոր անունով ինչ-որ շենք անվանակոչել՝ ես էլ դեմ չէի լինի, բայց այստեղ խոսքն այն մասին է, որ այդպիսի վիճակում գտնվող շենքի վրա հարիր չէ, անգամ ամոթ է Շառլ Ազնավուրի անունը դնելը: Ի՞նչ եք կարծում, եթե Շառլ Ազնավուրը ողջ լիներ ու գար տեսներ, որ այդպիսի կիսաքանդ շենքի վրա իր անունն են դրել, նա գոհ ու երջանիկ էր լինելո՞ւ, իհարկե՝ ոչ»:

Հարցին, եթե առաջիկայում, այսուհանդերձ, անվանափոխության այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա արդյոք դա բարդություններ չի՞ առաջացնի՝ հաշվի առնելով, որ միջազգային ավիացիոն կարգավորող մարմինները նույնպես պետք է համապատասխան փոփոխություններ կատարեն, Չերքեզյանը պատասխանեց.

«Պատմականորեն ձևավորված այնպիսի բաներ կան, որոնք հաստատ չարժի ձևափոխել կամ անվանափոխել, և պատմությունը ծռել. այլ բան է, եթե ցանկանում ենք, որ արժանավոր մարդու անունը դարերով հիշվի, ապա ստեղծեք մեկ ուրիշ բան և դա իր անունով կոչեք: Հա, իհարկե, օդանավակայանը կարևոր տեղ է, հնչեղ տեղ է, աշխարհի տարբեր երկրներից մարդիկ են գալիս ու կարող են հետաքրքրվել, թե ինչու է օդանավակայանը նրա անունով կոչվում, բայց մյուս կողմից էլ՝ ամբողջ աշխարհն է Շառլ Ազնավուրին ճանաչում, գիտեն, որ նա հայ է, գիտեն նրա անցած ճանապարհն ու արած գործերը:

Բացի դրանից՝ այնպես չէ, որ կարող ենք մենք մերոնցով հավաքվել, նստել ու անվանափոխության հարցը որոշել՝ անգամ բուկլետներից սկսած, ամբողջ ինֆորմացիոն համակարգում այդ փոփոխությունը պետք է կատարվի, ինչը նաև ֆինանսական ծախսեր է պահանջում, ուստի ավելի լավ է այդ շենքը փրկելու մասին մտածեն ու այդ ֆինանսական միջոցները հատկացնեն դրա վերանորոգման վրա»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում