Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Հայաստանը հասավ վտանգավոր և պատասխանատու փուլի

Հայաստանը գործնականում հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլի մասին, որը հնարավոր է գնահատել ըստ էության ամենավտանգավոր և պատասխանատու փուլ, որը, միևնույն ժամանակ, թերևս անխուսափելի փուլն է: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է համաճարակի դեմ ապակենտրոն պայքարի մասին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկուսացման վայրերից տուն կուղեկցվեն կորոնավիրուսի վարակ ունեցողները, և այսուհետև, բոլոր քաղաքացիները, որոնք կլինեն առանց ախտանշանի կամ թույլ՝ կլինիկական բուժման պայման չենթադրող ախտանշանով վարակակիր, կբուժվեն տանը, կմեկուսանան տնային պայմաններում: Ըստ նախարարի՝ դա արվում է հիվանդանոցային ռեզերվի ծանրաբեռնվածության համար, որպեսզի այդ հարցը աճող վիճակագրության պայմաններում լինի կառավարելի:

Հայաստանը հասել է բավականին հակասական կետի: Տնտեսությունը բացվում է, որովհետև անհնար է այն պահել փակ՝ դա կսպանի պետությունը, մյուս կողմից վարակը ակնհայտորեն չի մոտեցել վիճակագրական պիկին, և որքան բացվում է կյանքը, այնքան աճում է վիճակագրությունը: Ըստ այդմ, աճում է ծանր դեպքերի թիվը: Դրանք ներկայումս մոտ 100 են, սակայն աճը կարող է լինել արագ, հետևաբար պետք է ազատել հիվանդանոցային մահճակալները ավելի թեթև, կամ ընդհանրապես ախտանիշ չունեցողներից: Դա նշանակում է, որ վիճակագրությունը կարող է աճել ավելի մեծ թվով, ինչը նշանակում է, որ վարակը պարզապես բաց է թողնված, և, ըստ այդմ, կա երկու խնդիր: Մեկը՝ առանցքային է դառնում յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագիծ, իսկ մյուսն այն է, որ այդպիսով Հայաստանում նաև պետք է ձևավորվի վարակի դեմ բնական իմունային պատնեշ՝ վարակված և առողջացած անձանց որոշակի տոկոսով, որն, ըստ մասնագետների՝ 25-40 տոկոսն է: Այդ պատնեշն է, որ մինչ պատվաստանյութի առկայությունը պետք է կասեցնի պանդեմիան և տանի մարման:

Այդպիսով, մի կողմից մենք մտնում ենք բաց՝ վտանգավոր փուլ, մյուս կողմից այլ տարբերակ պարզապես չկա, որովհետև, ի վերջո, անհնար է անվերջ փակ սպասել պատվաստանյութին, և որքան ուշ բացվենք, այնքան ուշ ենք լինելու վտանգավոր փուլում: Իսկ ամառային եղանակն այդ իմաստով լավագույն շրջանն է, կամ պատեհ շրջանն է, որովհետև այդօրինակ վարակները չեն անհետանում, սակայն դրանց տարածման ռիսկը կամ տեմպը՝ եղանակով պայմանավորված, որոշակիորեն նվազում է: Միով բանիվ, Հայաստանը թևակոխում է անհատական պատասխանատվության մի շրջան, որտեղ ամեն մի քաղաքացուց է կախված պետության ապագան՝ առանց չափազանցության: Գերխնդիրն, անշուշտ, մեծահասակներին և քրոնիկ հիվանդություն ունեցողներին պաշտպանելն է, որպեսզի առավելագույնս ցածր լինի մահվան վիճակագրությունը: Հայաստանը հաղթահարելու է պանդեմիան, կասկած ունենալ պետք չէ, պարզապես պետք է ունենալ այդ հաղթահարման հարցում անձնական, անհատական պատասխանատվության առավելագույն զգացում: Ի վերջո, դա է լինելու հաղթահարման գլխավոր գործոնը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում