Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի 280 մլն դոլարի հատկացումը. այն հասանելի կդառնա անմիջապես

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում 280 մլն դոլար: Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար:  Այս մասին տեղեկացրել է հիմնադրամի պաշտոնական կայքը:

ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը գործադիր խորհուրդը հաստատել էր  2019 թ. մայիսին։ Գործադիր խորհուրդը հաստատել է նաև ՀՀ իշխանությունների խնդրանքը` «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում ապահովելու հասանելիություն՝ Հայաստանի քվոտայի 100 տոկոսի չափով: Այսպիսով վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի են 205.94 մլն ՓՀԻ չափով, այսինքն՝ 280 մլն դոլարի փոխառու միջոցներ:

Հաղորդագրությունում ասվում է, որ COVID-19 համաճարակի հետևանքները և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը խախտել են Հայաստանում տնտեսական բարենպաստ պայմանները, աճի տեմպը:

Տնտեսական աճի կարճաժամկետ հեռանկարները զգալիորեն թուլացել են, և բյուջեի դեֆիցիտը, ընթացիկ հաշվի դեֆիցիտը զգալիորեն ընդլայնվել են այս տարի: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին հաղթահարել այդ դժվարությունները, այդ թվում `COVID-19 համաճարակի հրատապ սոցիալական և տնտեսական հետևանքները:

Քննարկումից հետո ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգը հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես նկատել է, որ 2019-ի բարձր ցուցանիշներից հետո Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է COVID-19 համաճարակի պատճառով: «Կառավարությունը ակտիվորեն արձագանքել է ճգնաժամին՝ կիրառելով լայն զսպման միջոցառումներ և աջակցելով առավել տուժած հատվածների խոցելի քաղաքացիներին և ընկերություններին»,-նշել է նա ու նկատել, որ ճգնաժամին արձագանքել է նաև Կենտրոնական բանկը:

Տնօրենի տեղակալի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների բարեփոխումների ծրագրի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:

Նա նկատել է նաև՝ «Ստանդ-բայ»-ի շրջանակում հասանելիության մեծացումը կապահովի անհրաժեշտ աջակցություն ՝ իշխանություններին թույլ տալով մեղմել համաճարակի հետևանքները և աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը և ընկերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում