ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ․ այդ մասին նա հայտնել է Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։
Պոմպեոն նշել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում թուրք-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսն իր հերթին է տեղեկություն հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Պոմպեոն և Չավուշօղլուն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դերին։ Քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող տնտեսական և անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։