Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Զատիկի» նախկին սանը կալանավորվել է նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար

««Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ 11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին սանը, 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով ««Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ զրուցելուց խուսափելու և իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար, նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է կատարել տղային, ապա՝ մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ դիտավորությամբ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի նախկին սանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված արարքը առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում