ոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Արա Ղարագյոզյանի և իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ:
Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։ Գաղտնիք չէ, որ նախկինները միշտ ավելի ուժեղ են վերաքննիչում։