Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է գազի միասնական սակագին սահմանելու վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի առաջարկը:
ԵԱՏՄ Գերագույն խորհրդի նիստի ժամանակ Պուտինը նշել է, որ կարծում է, որ միասնական սակագինը կարող է կիրառվել միայն միասնական շուկայում:
Եթե Հայաստանը և Բելառուսը չեն փոխում իրենց դիրքորոշումը գազի սակագնի ձևավորման վերաբերյալ, ապա այդ կետը պետք է բացառվի ԵՏՄ զարգացման ռազմավարության նախագծից՝ ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ այս երկու երկրները չեն ընդունում ԵՏՄ զարգացման ռազմավարության նախագծում առաջարկված սակագների ձևավորման ընդհանուր բանաձևը:
Ամբողջ ռազմավարությունը հաստատելու համար անհրաժեշտ է դրանից հանել այն կետը, որը վերաբերում է գազի սակագների ձևավորմանը: Գնագոյացման մոտեցումների հետագա քննարկումը կշարունակվի անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների գծով՝ ընդգծել է Պուտինը:
Պուտինը հավելել է, որ գազի գները պետք է հիմնված լինեն շուկայի պայմանների վրա: Արժե հաշվի առնել մատակարարների ծախսերն ու ներդրումները: «Սա սովորական համաշխարհային պրակտիկա է», – նշել է Պուտինը: