Ապրիլի սկզբին «Գազպրոմ-Արմենիան» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի բաշխման սակագները վերանայելու խնդրանքով: Մասնավորապես, առաջարկվում էր միջին սակագինը բարձրացնել 11 տոկոսով և ներկայիս՝ 1 խմ-ի դիմաց 122 դրամի փոխարեն սահմանել 136 դրամ: Եվրոպայից արդեն 2.8 անգամ թանկ ենք վճարում ռուսական գազի գնի համար։ Ինչու։ Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել է, որ ԵՏՄ-ում գազի ընդանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանն առավել սուր է զգում։ Էներգառոսուրսների միասնական շուկայի ձևավորումն անհրաժեշտ է առանց խտրականության՝ ինտեգրացիան լիարժեք չի լինի, տնտեսական հավասար գործունեություն չի լինի առանց դրա։ Ինչու՞ է խտրական վերաբերմունք դաշնակից Հայաստանի նկատմամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ: