Իտալիան գտնում է, որ համավարակից հետո երկրները պետք է միաժամանակ բացեն սահմանները, հրաժարվելով «զբոսաշրջային միջանցքներից, գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյին:
«Երկկողմ պայմանագրերի հիման վրա զբոսաշրջային միջանցքներ չպետք է ստեղծվեն: Սա անընդունելի է և հակասում է Եվրոպայի ոգուն»,- ասել է նախարարը:
Դրանից առաջ նա մասնակցել է եվրոպական գործընկերների հետ բանակցություններին, որտեղ քննարկվել է զբոսաշրջության վերականգնումը:
Իտալիայում 225 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, ապաքինվել է 125 հազար մարդ, մահացել է 32 հազար մարդ: Մայիսի 18-ին Իտալիան վերացրեց գրեթե բոլոր սահմանափակումները: