Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ռուսաստանի իշխանությունների լուռ ցուցումով». Քոչարյանը՝ կրկին «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։ Այդ մասին տեղեկանում ենք Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։ «Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է։

«Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների և նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,- նշել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է՝ տարբեր ոլորտներում իր ունեցած եզակի ակտիվներով։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այստեղ մեծ քաղաքական բաղկացուցիչ չկա: «Ի վերջո, Քոչարյանը տարիներով «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է եղել։ Ի սկզբանե, այո՛, այդ որոշումը եղել է քաղաքական, բայց հետագայում ամեն տարի այդ ամենը թարմացվել է։ Այս ամենը վկայում է, որ ստատուս քվոն չի փոխվել, բայց շարունակականության մեջ հավելյալ քաղաքականություն փնտրելու հիմքեր չկան։ Գոնե ես նման բան չեմ տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Մեհրաբյանն ընդգծեց՝ որքան էլ նշեն, թե դա խոսում է Քոչարյանի հեղինակության մասին, դա չափազանցություն է, եթե ոչ՝ գրոտեսկ։ Բայց դա, ըստ մեր զրուցակցի, հնարավորություն է տալիս Քոչարյանի աջակիցներին շոշափելու ռուսական աջակցության գործոնը. «Նրանք այլ գործոն չունեն, նրանք իրենց պաշտպանության մեջ ներքաղաքական գործոնն են շահարկում ու նաև ռուսական աջակցությունը։ Իհարկե, ռուսներն էլ այդ առիթը տալիս են, դա անում են հաճույքով՝ իբր մարդկային բացատրություններ տալով։ Դա վերաբերում է Պուտինի շնորհավորանքներին՝ Նոր տարի, ծննդյան օր։ Այս կողմն էլ դա փորձում է որպես ճնշման գործիք օգտագործել իրավապահ մարմինների, դատարանների վրա, թե տեսեք՝ ինչպիսի հեղինակավոր մարդու եք զրկում ազատությունից»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այստեղ միանշանակ կա քաղաքական բաղադրիչ: «Ռուսական օլիգարխիկ կառույցները կադրային քաղաքականություն իրականացնելիս բավականին մեծ ուշադրությամբ զննություն են անցկացնում։ Խոսքս այս պահին չի վերաբերում երկրորդ նախագահին, ես ընդհանուր եմ ասում՝ եթե իմանան, որ տվյալ մարդու ընտրվելը խնդիրներ է առաջացնելու երկրի քաղաքական իշխանությունների մոտ, նա չի ընտրվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով կոնկրետ երկրորդ նախագահին այդ պաշտոնում նորից առաջադրելուն՝ քաղտեխնոլոգն ասաց. «Երբ նրան առաջադրում են՝ շատ լավ իմանալով, որ նա երկու տարի է՝ արդեն կալանավորված է, իմանալով, թե նրան ինչպես են վերաբերվում ՀՀ իշխանությունները, և նաև շատ լավ գիտեն, որ նա, գտնվելով անազատության մեջ, չի կարող իր լիազորությունները լիակատար կերպով իրականացնել՝ այնուամենայնիվ առաջադրում են այդ պաշտոնին, ուրեմն դա տեղի է ունենում Ռուսաստանի իշխանությունների լուռ ցուցումով»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում