Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Ի՞նչ եղան Գր. Լուսավորիչ եկեղեցու հարակից այգու տղա մարմնավաճառները

Հունիսի 14-ին «Առաջին լրատվականի»՝ «Ովքե՞ր են երեխա տղա մարմնավաճառները և որտե՞ղ են իրենց ծառայությունները մատուցում» հրապարակման մեջ մտահոգություն էինք հայտնել, որ Երևանի տղամարդ մարմնավաճառների մի մեծ խումբ իրենց հավաքատեղի են ընտրել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող այգին:

Ընթերցողների և իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել էինք այն հանգամանքի վրա, որ մարմնավաճառների տարիքը սկսում է 10 տարեկանից: Ընդ որում ՝ խմբում ընդգրկված երեխաները կոնկրետ այս այգում շահագործվում են տարբեր ուղղություններով. մի մասը առավոտյան ծաղիկներ, նկարներ է վաճառում, իսկ գիշերային ժամերին արդեն ուղղորդվում մարմնավաճառության: Ի դեպ, այս մտահոգությունը մեզ հետ զրույցում հրապարակման մեջ կիսել էին նաև այգու աշխատակիցները և առևտրականները: Ինչևէ, հրապարակմանը արագ արձագանքեցին թե՛ իրավասու մարմինները, թե՛ հ/կ-ները և խոստացան ամեն ինչ անել, որ մեղավորները պատժվեն՝ եթե իհարկե նման բան կա: Անցած 1.5 ամիսների ընթացքում, սակայն, ոստիկանությունը և հ/կ-ներն այս ուղղությամբ ոչ առանձին հայտարարությամբ հանդես եկան, ոչ էլ որևէ պարզաբանում տվեցին: Հետևաբար երեկ կրկին ուսումնասիրություն կատարեցինք այգու տարածքում՝ պարզելու համար իրավիճակը փոխվե՞լ է, թե՞ ոչ:

Մեր հարցուփորձը նախ սկսեցինք այգուն հարակից շենքերի բնակիչներից՝ ճշտելու համար, թե բնակիչները գիշերային ժամերին այգում որևէ արտասովոր երևույթ նկատե՞լ են: Բնակիչների մի մասը հրաժարվեց այդ թեմայով խոսել՝ պատճառաբանելով, որ իրենք ծանոթ են այդ լուրերին, սակայն չեն ցանկանա որևէ բան ասել: Բարեբախտաբար, վախվորած բնակիչների շարքերում գտնվեցին այնպիսիք, ովքեր ոչ միայն կիսվեցին իրենց տեսածով և մտահոգություններով, այլև ցանկացան, որ իրենց վկայությունները օգնեն, որպեսզի հնարավոր լինի այդ երեխաներին փրկել շահագործումից: Ամեն դեպքում նրանք չցանկացան ներկայանալ: Նրանց պատմելով, դեռևս 1.5 ամիս առաջ իրենք չէին կարողանում քնել, քանի որ գիշերը 2-ից հետո այգուց թե՛ տարեցների, թե՛ երեխաների լացի, տարօրինակ ծիծաղի, զվարճանքի ձայներ են լսվել: Այդ ամենը հաճախ զուգորդվել է նաև վիճաբանություններով: Այգում այդ ժամերին տարեցների առկայությունը, շենքերի բնակիչների խոսքերով, դեռևս հասկանալի է, սակայն նրանք մինչ օրս չեն հասկանում, թե ինչու են այդ ժամերին երեխաները գտնվել այգում: Նրանց տարօրինակ է թվացել նաև այն հանգամանքը, որ այդ աղմուկը մշտապես սկսվել է իրենց զբոսանքից հետո: Նշենք, որ մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ հարակից շենքերի բնակիչները, քանի որ ամռանը տառապում են անքնությամբ, գիշերը մինչև ժամը 1-1.30-ը զբոսնում են այգու տարածքում, որից հետո, երբ այգին դատարկվում է, նոր միայն նման տարօրինակ աղմուկ ու ձայներ են հնչում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ, ինչպես հավաստեցին մեր զրուցակիցները, վերջին 1.5 ամիսների ընթացքում այլևս նման տարօրինակ ձայներ չեն լսում: Երևույթը թեև իրենց համար հաճելի է, բայց միևնույն ժամանակ՝ տարօրինակ, քանի որ մշտապես ուղեկցող աղմուկը հանկարծակի վերացել է: Նրանք կարծում են, որ դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է վերը նշված կասկածներով և դրանց շուրջ բարձրացված աղմուկով: Այգու հարևանությամբ գործող տաքսիստները հրաժարվեցին այդ թեմայով խոսել, նրանցից միայն մեկը ընդամենը ասաց, որ բարեբախտաբար, այն, ինչ մի քանի ամիս առաջ իր աչքը տեսնում էր՝ այսօր արդեն չկա: Իսկ տարածքի առևտրականները նշեցին, որ վերջին շաբաթների ընթացքում այգու տարածքում ծաղիկ, նկարներ վաճառող երեխաներ այլևս չկան: Իհարկե, երևույթն ուրախացնում է, բայց տեղին է կիսել այն մտահոգությունը, որ եթե նրանք հրաժարվել են այս վայրից, ապա մեկ այլ վայր կգտնեն, հատկապես այն դեպքում, երբ նման խմբավորումներն ունեն լուրջ ղեկավար:

Նախորդ այցելության ընթացքում այգու տարածքում, ինչպես տեղեկացրել էինք, րոպեներ անց հայտնվեցինք մի խումբ երիտասարդների վերահսկողության տակ, որոնք տարբեր կողմից մեզ հետևում էին՝ «ուղեկցելով» մինչև աշխատավայր: Երբ նրանցից ոմանց տարբեր վայրերում հարցնում էինք՝ ի՞նչ խնդիր կա, պատասխանում էին, թե ցանկանում են ծանոթանալ: Իսկ վերջում մեկը, հավանաբար իրենց հանդեպ կասկածը ցրելու համար, նշեց, թե մեզ անհանգստացնող տղաները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են: Այս անգամ, թեև մենք միայնակ չէինք, սակայն մեզ ակնհայտ հետևողներ և անհանգստացնողներ չկային: Ի դեպ, այգու մշտական այցելուները նշեցին, որ տարածքը շատ լավ վերահսկվում է ոստիկանների կողմից, սակայն նրանք օպերատիվ արձագանքում են աղջիկների և տղաների ցերեկային սիլի-բիլիներին, կռիվներին, իրենց փողն առնում ու մի կողմ են քաշվում: Իսկ գիշերային հերթապահությունը այդ ուշադրությունը չի դրսևորում:

Ամեն դեպքում այս խնդիրը շարունակում է մեր ուշադրության կենտրոնում մնալ և նոր մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում